Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/01/2021 23:02
ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ էդմոն Մարուքյան | ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները. Ինչ է պարզվել | Քորթնի Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել | ԵԽԽՎ–ն նախընտրել է ՀՀ ռազմագերիների հարցի փոխարեն քննարկել Նավալնու ձերբակալման հարցը. Մելոյան | Լուկաշենկոն հոկեյի հանդիպման ընթացքում համբուրել է երկրպագուհու | UFC 257. Որքա՞ն գումար են վաստակել Ծառուկյանը, Մաքգրեգորը և Պորիեն | Շուշին բնիկ հայկական է. Քաղաքապետը՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին | Պատերազմում վիրավորված զինորներին օգնելու համար. «System of a down»-ն առցանց դրամահավաք է կազմակերպում |

Քաղաքականություն

Ստեղծվում են հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ․ 24 նոր դատավորի հաստիք է ավելանալու. Բադասյան
Ստեղծվում են հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ․ 24 նոր դատավորի հաստիք է ավելանալու. Բադասյան
14/01/2021 12:01

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 14-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխությունների նախագծին: Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ այս փաթեթով ներդրվում է երկու մասնագիտացում՝ մինչդատական վարույթների նկատմամաբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտը եւ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացումը: «Դատական իշխանության վիճակագրական տվյալները փաստում են, որ քրեական մասնագիտացմամբ դատավորները քննում են նաեւ այնպիսի գործեր, որոնք վերաբերում են մինչդատական վարույթների նկատմամաբ դատական վերահսկողությանը՝ կալանքի միջնորդություններ, խուզարկության թույլտվության միջնորդություններ: Իրարից էապես տարբերվող երեւույթների մասին է խոսքը, եւ մենք կարծում ենք, որ մինչդատական վարույթների նկատմամաբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացումն անհրաժեշտություն քննության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից: նաեւ մեր հակակոռուպցիոն ռազմավարությունից բխում է, որ պետք է նաեւ նեդրվի մասնագիտացում նաեւ կոռուպցիոն հանցագործությունների քննության մասով»,-ասաց նախարարը:

Նա նաեւ վիճակագրական տվյալներ բերեց՝ նշելով, որ 2019-ի հուլիսի 1-ից մինչեւ 2020-ի հուլիսի 1-ը դատարանում քննվում է 275 կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված քրգործեր, իսկ դատախազությունը շուրջ 2228 քրգործի մինչդատական վարույթների նկատմամաբ դատական վերահսկողություն է իրականացնում: «Սրանից կարելի է եզրակացնել, որ կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական համակարգում 30 տոկոսով աճի միտում ունի: Եվս մեկ խնդիր ենք լուծում այս փաթեթով, որ դատարանների նստավայրերը եւ հերթապահող դատավորների ժամանակացույցը հրապարակվում է: Այսինքն բոլորի համար ակնհայտ է դառնում, թե օրինակ, կալանքի միջնորդությունը որ դատավորն է մակագրվելու: Մենք առաջարկում ենք հրապարակել միայն հերթապահություն իրականացնող նստավայրերի տվյալները, առանց հերթապահություն իրականացնող դատավորների հրապարակման»»:

Բադասյանը նշեց, որ դատավորների թվի ավելացում է նախատեսվում ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում (21 հաստիք), այնպես էլ վերաքննիչ քրեական դատարանում (3 հաստիք):