Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 27/01/2021 02:24
Տարածաշրջանային այցի շրջանակներում Իրանի ԱԳ նախարարը այսօր կժամանի Հայաստան | Չի կարելի անձով պայմանավորված, իշխանություն երկարացնելու համար օրենք փոխել. Թովմասյանը՝ ԱԺ–ի լուծարման գաղափարի մասին | Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ | Չգիտենք՝ թշնամին Սեւանա լիճը կթունավորի՞, թե՞ ոչ. Վարագյանը՝ գետերի ակունքներն Ադրբեջանին հանձնելու մասին | Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ | Մեծ Շենի դպրոցն այդպես էլ չի բացվել, գյուղացիները վախենում են գյուղ վերադառնալ. ինչ իրավիճակ է Արցախի գյուղերում | Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել. փորձագետի արձագանքը՝ Փաշինյանի անձնագիրը հափշտակելու՝ ԱԳՆ բացատրությանը | Լավրով. Մենք չենք պատրաստվում առանց ուշադրության թողնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում |

Հայաստան

ՊԵԿ-ի ռադիոկապի միջոցները տրվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը
ՊԵԿ-ի ռադիոկապի միջոցները տրվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը
14/01/2021 11:58

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 14-ի նիստում ընդունեց որոշում, որով նախատեսվում է Պետական եկամուտների կոմիտեին ամրացված  ռադիոկապի միջոցները հետ վերցնել և ամրացնել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

Նախագծի հիմնավորման մեջ, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով  2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները և հիմք ընդունելով այն, որ  Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ՝ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ապահովել անհրաժեշտ քանակի  ռադիոկապի միջոցներով»: