Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 27/01/2021 00:41
Տարածաշրջանային այցի շրջանակներում Իրանի ԱԳ նախարարը այսօր կժամանի Հայաստան | Չի կարելի անձով պայմանավորված, իշխանություն երկարացնելու համար օրենք փոխել. Թովմասյանը՝ ԱԺ–ի լուծարման գաղափարի մասին | Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ | Չգիտենք՝ թշնամին Սեւանա լիճը կթունավորի՞, թե՞ ոչ. Վարագյանը՝ գետերի ակունքներն Ադրբեջանին հանձնելու մասին | Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ | Մեծ Շենի դպրոցն այդպես էլ չի բացվել, գյուղացիները վախենում են գյուղ վերադառնալ. ինչ իրավիճակ է Արցախի գյուղերում | Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել. փորձագետի արձագանքը՝ Փաշինյանի անձնագիրը հափշտակելու՝ ԱԳՆ բացատրությանը | Լավրով. Մենք չենք պատրաստվում առանց ուշադրության թողնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում |

Հայաստան

Խանութի տնօրենի օգնականը դանակահարել է հաճախորդին. գործն ուղարկվել է դատարան
Խանութի տնօրենի օգնականը դանակահարել է հաճախորդին. գործն ուղարկվել է դատարան
14/01/2021 11:54

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խանութի տնօրենի օգնականի կողմից հաճախորդին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննչական կոմիտեից հայտնում են՝ քննությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի 42-ամյա բնակիչը Երեւան քաղաքի Յան-Ռայնիսի փողոցում գտնվող մթերային խանութից ծխախոտ է գնել՝ վճարելով 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ: Խանութի տնօրենի օգնականը, որը նաեւ խանութի սեփականատիրոջ որդին է, այդ պահին սպասարկել է նշված հաճախորդին՝ հայտնելով, որ դրամարկղում բավարար չափով մանրադրամ չկա՝ տարբերությունը վերադարձնելու համար:

Հաճախորդը, կարծելով, թե աշխատակիցը ստում է եւ իրեն ենթադրյալ ստելու հանգամանքը ցավագին ընդունելով, վիճաբանել է սպասարկող աշխատակցի հետ, ինչը շարունակվել է դրսում՝ մթերային խանութի դիմացի հատվածում, որի ժամանակ հաճախորդը հայհոյել է՝ ձեռքով կտրուկ շարժում կատարելով դեպի աշխատակիցը: Վերջինս, ի պատասխան իր նկատմամբ դրսեւորված ագրեսիվ վարքագծի, վիրավորվելով իր հասցեին հնչեցված հայհոյանքներից, նկատելով դեպի իրեն կատարված շարժումը, առողջությանը մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, խանութից նախապես  վերցված կենցաղային նշանակության նպատակներով կիրառվող դանակով հարվածել է հաճախորդի կրծքավանդակի ձախ կեսին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի ձեւով, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ խանութի տնօրենի օգնականին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: