Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 26/01/2021 00:44
ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ էդմոն Մարուքյան | ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները. Ինչ է պարզվել | Քորթնի Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել | ԵԽԽՎ–ն նախընտրել է ՀՀ ռազմագերիների հարցի փոխարեն քննարկել Նավալնու ձերբակալման հարցը. Մելոյան | Լուկաշենկոն հոկեյի հանդիպման ընթացքում համբուրել է երկրպագուհու | UFC 257. Որքա՞ն գումար են վաստակել Ծառուկյանը, Մաքգրեգորը և Պորիեն | Շուշին բնիկ հայկական է. Քաղաքապետը՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին | Պատերազմում վիրավորված զինորներին օգնելու համար. «System of a down»-ն առցանց դրամահավաք է կազմակերպում |

Քաղաքականություն

2.5 տարի առաջ մարդկանց մի խումբ զավթեց իշխանությունը, քանդեց բանակն ու հասավ պատերազմի. Վազգեն Մանուկյան
2.5 տարի առաջ մարդկանց մի խումբ զավթեց իշխանությունը, քանդեց բանակն ու հասավ պատերազմի. Վազգեն Մանուկյան
14/01/2021 11:16

«Հայրենիքի փրկության շարժումը» հրապարակել է վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ դեկտեմբերի 28-ի հարցազրույցը, որում Մանուկյանն անդրադարձել է պատերազմին, երկրում ստեղծված իրավիճակին եւ խոսել ապագայի քայլերի մասին: Ըստ նրա՝ ստեղծված սարսափելի իրավիճակի ողջ դառնությունն այն է, որ կարելի էր խուսափել այս ամենից: «2.5 տարի առաջ օգտվելով ժողովրդի՝ լավ ապրելու ցանկություններից, մարդկանց մի խումբ զավթեց իշխանությունն ու երկիրը տարավ լրիվ այլ ուղղությամբ, կամաց-կամաց քանդեց բանակն ու հասավ պատերազմի, որտեղ մենք խայտառակ պարտություն կրեցինք եւ հիմա ճաշակում ենք այդ պրտությունը»,- ասաց Մանուկյանն ու հավելեց, որ պատերազմը չի վերջացել, այն շարունակվում է Սյունիքում, մեր սահմաններին: Վազգեն Մանուկյանը կարծում է, որ մեծ կամք դրսեւորելու դեպքում հնարավոր է դուրս գալ ստեղծված իրավիճակից եւ կհաջողվի այս ուղղությամբ համախմբել բոլոր ուժերին: «Մի կողմից ցավում ես այս ամենի համար, մյուս կողմից այդ ցավի մեջ կա անձնական երանգ: Ես 20 տարեկանից որոշում ընդունեցի, որ ոչ թե զբաղվելու եմ մաթեմատիկայով, որի հանդեպ շատ ունակություններ ունի, այլ իմ կյանքը նվիրեմ մեր ժողովրդի, պետության հզորացմանը: Մենք ունեցանք անկախ պետություն, ներքին կյանքը չկարողացանք այնպես կառուցել, ինչպես երազում էինք, բայց տեսանք, որ դա կամաց-կամաց կարելի է շտկել: Այս իրողությունը ջնջեց իմ անձնական կյանքը: Իմ ամբողջ արածը դեն նետվեց»,-ասաց նա: Վազգեն Մանուկյանը ընդգծեց, որ հնարավոր է ապահովել համախմբում եւ հեռացնել այս իշխանություններին, բայց դա ժամանակ ու ջանք է պահանջում: Անդրադառնալով ժամանակավոր կառավարության գործունեությանը՝ Մանուկյանը նշեց, որ այն իր վրա է վերցնելու ամենածանր գործը, եւ հարվածների տակ պիտի իրականացնի իր քաղաքականությունը:

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն առաջ քաշեց երեք քայլ, առանց որի հնարավոր չէ ապագա կառուցել: Ըստ նրա՝ առաջինն անվտանգությունն է, հարկավոր է վերականգնել բանակը, այն զինել նոր սպառազինություններով, ինչպես նաեւ մեկնաբանել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը եւ վերականգնել դաշնակիցների հետ հարաբերությունները:

«Ռուսաստանի հետ ունենք պայմանագրերը, ՌԴ-ն կատարում է իր պարտավորությունները, բայց ոչ մի վստահություն չունի ՀՀ ղեկավարության նկատմամբ, որովհետեւ ՀՀ ղեկավարությունը երկու խաղ է տարել եւ դա դիմացինները դա շատ լավ հասկանում են: Մենք մի հիմար ալյանս ստորագրեցինք եւ Չինաստանը մեզնից խռովեց: Մենք չունենք լուրջ հարաբերություններ Իրանի հետ: Նաեւ ամեն ինչ պետք է անենք, որ Միսնկի խմբի եռանախագահները նորից վերադառնան, բանակցությունների սեղանին նստեն եւ շարունակվեն բանակցությունները Ղարաբաղի վերաբերյալ»,-ասաց նա:

Մանուկյանի դիտարկմամբ՝ երկրորդ խումբը տնտեսական, սոցիալական հարցերն են. «Մեր ՀՆԱ-ն ունի անկում, իսկ ծախսերն ավելացել են: Պետք է հայթայթել ֆինանսական միջոցներ, թե ներսից, թե դրսից: Առանց ներդրումների երկիրը ոտքի կանգնեցնել հնարավոր չէ: Նիկոլ Փաշինյանի որոք վստահություն չի լինելու եւ ներդրումներ չեն անելու: Հարկավոր է սպառողական մեթոդներից անցնել ինվեստիցիոն մեթոդների, նպաստավոր պայմաններ ստեղծել ներդրողների համար»:

Ըստ նրա՝ երրորդ քայլը հասարակության առողջացումն է: «Մեր  հասարակության զարգացման ուղին պիտի լինի ազատության գաղափարը: Պետք է վերացվի ատելությունը եւ արտաքին ազդեցությունը. պետք է թույլ չտանք արտաքին աշխարհից գումարներ ստացողներին պղտորել մեր ուղեղները»,- ասաց Մանուկյանը:

Առավել մանրամասն տեսանյութում