Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 26/01/2021 01:18
ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ էդմոն Մարուքյան | ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները. Ինչ է պարզվել | Քորթնի Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել | ԵԽԽՎ–ն նախընտրել է ՀՀ ռազմագերիների հարցի փոխարեն քննարկել Նավալնու ձերբակալման հարցը. Մելոյան | Լուկաշենկոն հոկեյի հանդիպման ընթացքում համբուրել է երկրպագուհու | UFC 257. Որքա՞ն գումար են վաստակել Ծառուկյանը, Մաքգրեգորը և Պորիեն | Շուշին բնիկ հայկական է. Քաղաքապետը՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին | Պատերազմում վիրավորված զինորներին օգնելու համար. «System of a down»-ն առցանց դրամահավաք է կազմակերպում |

Քաղաքականություն

«Հայաստանն ունի տեխնոլոգիական մտքի մեծ ներուժ». Հակոբ Արշակյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսին
«Հայաստանն ունի տեխնոլոգիական մտքի մեծ ներուժ». Հակոբ Արշակյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսին
14/01/2021 11:11

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հունվարի 13-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։ Հանդիպմանը նախարարը կարևորեց բարձր տեխնոլոգիական ոլորտի տարբեր ուղղություններով երկու երկրների միջև համագործակցության արդյունավետության բարձրացումն ու համատեղ ծրագրերի իրագործումն ու զարգացումը։ Դեսպան Նիկո Սխերմերսին նշեց, որ պատիվ է իր համար աշխատել Հայաստանում, տեղյակ է հայկական տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումների մասին, անձամբ հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաներով և պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում նպաստել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտի համագործակցության ընդլայնմանը։ Նախարար Արշակյանը դեսպանին ներկայացրեց հայկական տեխնոլոգական ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները, ընթացիկ ծրագրերը, այդ թվում՝ «Վիրտուալ կամուրջ», «Ինժեներական քաղաք», «Կիբերանվտանգության գերազանցության կենտրոն»: Նախարարը կարևորեց նաև կրթական, վերամասնագիտացման ծրագրերը՝ բուհ- մասնավոր հատված համագործակցության ֆորմատով:

«Մեր տարբեր ծրագրերի միջոցով նպատակ ունենք կապ ստեղծել մարզերի և Երևանի միջև, ինչպես նաև Հայաստանը կապել աշխարհի տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ համագործակցության հնարավորություններ ստեղծելով առաջատար ընկերությունների և հնարավոր ներդրողների հետ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ Հայաստանն ունի տեխնոլոգիական մտքի մեծ ներուժ։ Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև կիբեռանվտանգությանը, արհեստական բանականությանը, Հայաստանի թվային օրակարգին և մի շարք այլ ուղղություններով իրականացվող աշխատանքներին:

Դեսպան Սխերմերսը պատրաստակամություն հայտնեց բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատել հայ-նիդերլանդական համագործակցության խորացման ուղղությամբ: