Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 26/01/2021 00:10
ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ էդմոն Մարուքյան | ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները. Ինչ է պարզվել | Քորթնի Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել | ԵԽԽՎ–ն նախընտրել է ՀՀ ռազմագերիների հարցի փոխարեն քննարկել Նավալնու ձերբակալման հարցը. Մելոյան | Լուկաշենկոն հոկեյի հանդիպման ընթացքում համբուրել է երկրպագուհու | UFC 257. Որքա՞ն գումար են վաստակել Ծառուկյանը, Մաքգրեգորը և Պորիեն | Շուշին բնիկ հայկական է. Քաղաքապետը՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին | Պատերազմում վիրավորված զինորներին օգնելու համար. «System of a down»-ն առցանց դրամահավաք է կազմակերպում |

Քաղաքականություն

«Հայանտառի» աշխատակիցներից մեկնել են «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ
«Հայանտառի» աշխատակիցներից մեկնել են «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ
13/01/2021 21:18

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ, իր հատուկ հանձնարարականով, ահազանգի հետքերով Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից կազմված մոնիթորինգի խումբը մեկնել է «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ լրացուցիչ ուսումնասիրություններ անելու։ «Արդյունքների մասին կտեղեկացվի առաջիկայում»,- տեղեկացրել է նախարարը: Ավելի վաղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը անդրադարձել էր «Բնապահպանի տուն» նախաձեռնության՝ սույն թվականի հունվարի 12-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում արված գրառմանը՝ կապված Լերմոնտովո գյուղից մինչև Վանաձոր քաղաք ընկած տարածքում արձանագրված ծառահատումների վերաբերյալ: ՊՈԱԿ-ը հայտնել էր, որ «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետությունում թիվ 01728 անտառահատման տոմսի հիման վրա 2020 թվականի հոկտեմբերի 8-ից շահագործվել է սանիտարական տեսակի հատատեղ:

 

«Այդ հատատեղում 2020 թվականի գարնանն առատ ձյան և ուժեղ քամիների հետևանքով քառակուսի 2-ում և 3, 4, 12, 20, 140 անտառհատվածներում ավելի քան 314 սոճի սովորական տեսակի ծառերը ձնակոտոր են եղել, իսկ մի մասն էլ քամակոտոր (լուսանկարները կցվում են):

Առաջնորդվելով ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ին «Խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝ սույն անտառահատվածներում կատարվել է ծառերի հաշվառում:

2020 թվականի հոկտեմբերի 1-ին հատատեղը հաստատվել է և կազմվել է անտառահատման տոմս:

Տեղեկացնենք նաև, որ ահազանգի հետքերով Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մեկնել են «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ լրացուցիչ ուսումնասիրություններ անելու և արդյունքների մասին կտեղեկացվի առաջիկայում»,- ասված էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ֆեյսբուքի գրառման մեջ: