Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/01/2021 23:41
ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ էդմոն Մարուքյան | ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները. Ինչ է պարզվել | Քորթնի Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել | ԵԽԽՎ–ն նախընտրել է ՀՀ ռազմագերիների հարցի փոխարեն քննարկել Նավալնու ձերբակալման հարցը. Մելոյան | Լուկաշենկոն հոկեյի հանդիպման ընթացքում համբուրել է երկրպագուհու | UFC 257. Որքա՞ն գումար են վաստակել Ծառուկյանը, Մաքգրեգորը և Պորիեն | Շուշին բնիկ հայկական է. Քաղաքապետը՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին | Պատերազմում վիրավորված զինորներին օգնելու համար. «System of a down»-ն առցանց դրամահավաք է կազմակերպում |

Քաղաքականություն

Փաստորեն, դուք ոչ թե ձեր, այլ ուրիշների երեխեքի արյան գնով տնտեսությո՞ւն եք իբր զարգացնում. Արփինե Հովհաննիսյան
Փաստորեն, դուք ոչ թե ձեր, այլ ուրիշների երեխեքի արյան գնով տնտեսությո՞ւն եք իբր զարգացնում. Արփինե Հովհաննիսյան
13/01/2021 13:49

Այս աշխարհում ցանկացած բան ունի իր գինը. քեզ համար ցանկալի ինչ որ բան ձեռք բերելու համար պետք է վճարես համապատասխան գին: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Երկու օր է՝ հետեւում եմ նիկոլական քարոզիչների կենդանական հրճվանքին` իբր տնտեսական զարգացման նոր հնարավորությունների մասին, կոմունիկացիոն քարտեզի մասով: Հ1-ի հայրենավաճառներից մինչեւ շարքային ֆեյք մեզ «ավետում» են, որ գերագույն գլխավոր աննախադեպը երկրին նոր հնարավորություն է տվել` ստորագրելով հերթական խայտառակ թուղթը: Նվիրելով թուրքին իր վաղեմի երազանքը: Հիմա հարց ունեմ եւ խնդրելու եմ լրագրողներին սույն ոհմակից ում տեսնենք հարցրեք. Փաստորեն, դուք ոչ թե ձեր, այլ ուրիշների երեխեքի արյան գնով տնտեսությու՞ն եք իբր զարգացնում: Ճի՞շտ եմ հասկանում: 1. Դուք շուրջ 7000 լույսի կտոր երեխա եք զոհել, որ էկոնոմիկայի նախարար կոչեցյալը առանց խղճի խայթի ճառի, որ Նախիջեւանով գնալու՞ ենք Ռուսաստան, 2. Դուք շուրջ 10000 լույսի կտոր երեխու թողել եք առանց ձեռք, ոտք, աչք ու ճակատագիր, որ եսիմ ինչ տանենք Իրան, որ առանց այն էլ տանու՞մ էիք, 3. Դուք հարյուրավոր մարդկանց աճյուն չեք վերադարձնում, հազարավորների թողում եք անհետ կորածի, գերու, հայրենազրկվածի կարգավիճակում, որ մեր տարածքը թողեք թուրքը օգտագործի՞ Ու՞մ եք հարցրել, այս գինը ընդունելի էր թե ոչ, ուզու՞մ էին ձեր գնած ապրանքը թե ոչ: Հնարավո՞ր էր այս ամենը ունենալ առանց այս մեծ արյան Իհարկե այո: Անգամ նիկոլի տեր ալիեւը դրան դեմ չէր լինի: Հնարավոր էր, եթե չունենայինք դավաճանների ու անմեղսունակների խունտա, որոնք խնդիր չունեն արյան ու դրա չափի հետ, բայց խնդիր ունեն արդյունավետ կառավարման, մարդկայնության ու խղճի հետ:

Պարզ բան է` եթե մարդը արժեք լիներ դավաճան ապիկարի համար, նա գոնե հունվարի 11-ին կասեր, ոչ մի բան չեմ ստորագրելու, չեմ էլ գալու առհասարակ, եթե բոլոր ռազմագերիները չգան Հայաստան: Բայց չէ, նա նախընտրեց հերթական նվաստացումն ու առեւտուրը: Գիտե՞ք ինչու:

Նա ապրում է վիրտուալ իրականությունում:

Մի անմեղսունակ կգրի Բաքուն գրաված հայացքով նստած վարչապետը ու ինքը դրան կհավատա, մյուս անմեղսունակը կասի դիվանագիտական հաջողություն է ու նա կհավատա, մյուսը կասի, որ գերիների վերադարձը Պուտինի թասիբի հարցն է ու դա կհնչի Հ1-ի եթերում:

Լավ, եթե դա Պուտինի պատվի հարցն է, բա դուք ու ձեր պատիվն ու՞ր է: Ամբողջ կյանքում ինքնիշխանության մասին բարբաջող գործակալ ստահակներ, բա ու՞ր է Հայաստան պետության պատիվը, Հայաստանը ղեկավարություն ունի թե ձեր պես «անկախ» է, ինչու՞ ենք այսքան ծանր ու անպատիվ պարտվել, ինչու՞ ենք պետություն կորցնում ժամ առ ժամ, ինչու՞ իրեն հայ համարող ցանկացած մարդ իրեն ստորացված է զգում, աշխարհի որ ծայրում էլ լինի, իսկ դուք` ոչ:

Մի բան կարող եմ հստակ արձանագրել` դուք չափազանց բարձր գին եք վճարել` ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉԻ, դուք չափազանց շատ անմեղ երեխա եք զոհել, որ հանգիստ ապրելը շարունակեք: Դուք վճարելու եք այս արյան գինը: Երբ ու որտեղ էլ լինի: Ամեն ինչ այսօր ու այստեղ չի ավարտվում։ Երիտհայ ենիչերիների համար էլ»: