Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 26/01/2021 00:20
ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ էդմոն Մարուքյան | ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները. Ինչ է պարզվել | Քորթնի Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել | ԵԽԽՎ–ն նախընտրել է ՀՀ ռազմագերիների հարցի փոխարեն քննարկել Նավալնու ձերբակալման հարցը. Մելոյան | Լուկաշենկոն հոկեյի հանդիպման ընթացքում համբուրել է երկրպագուհու | UFC 257. Որքա՞ն գումար են վաստակել Ծառուկյանը, Մաքգրեգորը և Պորիեն | Շուշին բնիկ հայկական է. Քաղաքապետը՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին | Պատերազմում վիրավորված զինորներին օգնելու համար. «System of a down»-ն առցանց դրամահավաք է կազմակերպում |

Քաղաքականություն

«Նիկոլի պաշտոնավարումը հիմա ձեռք է տալիս միայն Ալիեւին եւ «իշխող» ուսապարկերին». Ռուբեն Մխիթարյան
«Նիկոլի պաշտոնավարումը հիմա ձեռք է տալիս միայն Ալիեւին եւ «իշխող» ուսապարկերին». Ռուբեն Մխիթարյան
13/01/2021 12:55

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ուզում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «2003-ից 2012 թվականներին «Բարսելոնա» ակումբը ունեցել է 2 մարզիչ՝ Ռայկարդը և Գվարդիոլան: Նույն ժամանակահատվածում «Մադրիդի Ռեալը» փոխել է 10 մարզիչ: Միայն պատկերացրեք՝ 10 մարզիչ: Կուզենայի՞ն «Բարսելոնայի» մարզիչները, որ Ռեալի մարզիչները այդքան հաճախ փոխվեին: Իհարկե ո՛չ: Քանի-որ եթե քո պրինցիպիալ հակառակորդ մարզչին դու ջախջախում ես, քեզ բոլոր առումներով ձեռնատու է նրա երկար պաշտոնավարումը,

որովհետեւ նոր մարզիչը, դա նաեւ նոր տակտիկա է, նոր տրանսֆերներ եւ նաև նոր հոգեբանական ստարտ: Հիշեցնեմ ուղղակի, որ «Չելսին» նվաճեց իր միակ Չեմպիոնների լիգայի գավաթը, երբ սեզոնի մեջտեղում պաշտոնանկ արվեց Վիլաշ Բոաշը, նշանակվեց Դի Մատեոն, Չելսին էլ չէր համարվում ոչ մի տեսակի ֆավորիտ:

Ըստ այդմ, Նիկոլի պաշտոնավարումը հիմա ձեռք է տալիս միայն Ալիեւին եւ «իշխող» ուսապարկերին: Ալիեւը երազում է, որ Նիկոլը մեխի ինքն իրեն այդ աթոռին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը։