Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 26/01/2021 00:12
ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ էդմոն Մարուքյան | ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները. Ինչ է պարզվել | Քորթնի Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել | ԵԽԽՎ–ն նախընտրել է ՀՀ ռազմագերիների հարցի փոխարեն քննարկել Նավալնու ձերբակալման հարցը. Մելոյան | Լուկաշենկոն հոկեյի հանդիպման ընթացքում համբուրել է երկրպագուհու | UFC 257. Որքա՞ն գումար են վաստակել Ծառուկյանը, Մաքգրեգորը և Պորիեն | Շուշին բնիկ հայկական է. Քաղաքապետը՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին | Պատերազմում վիրավորված զինորներին օգնելու համար. «System of a down»-ն առցանց դրամահավաք է կազմակերպում |

Աշխարհ

Իրանը պատվաստանյութերի 2 միլիոն դեղաչափ կներկրի Հնդկաստանից, Չինաստանից եւ Ռուսաստանից
Իրանը պատվաստանյութերի 2 միլիոն դեղաչափ կներկրի Հնդկաստանից, Չինաստանից եւ Ռուսաստանից
11/01/2021 23:18

2021 թվականի մարտի վերջին Իրանը Covid-19-ի դեմ պատվաստանյութերի երկու միլիոն դեղաչափ կներմուծի Հնդկաստանից, Չինաստանից եւ Ռուսաստանից: Այս մասին հայտարարել է Իրանի բժշկական խորհրդի նախագահ Մոհամեդ Ռեզա Զաֆարգանդին, փոխանցում է Mehr-ը: «Իրանում արտադրված պատվաստանյութն ավելի հուսալի է, քան շատ արտասահմանյան պատվաստանյութեր, բայց քանի որ դրա արտադրությունը ժամանակ է պահանջում, պատվաստանյութերի շուրջ երկու միլիոն դեղաչափ կներկրվի Հնդկաստանից, Չինաստանից կամ Ռուսաստանից»,- ասել է Մոհամեդ Ռեզա Զաֆարգանդին մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով` Pfizer եւ Moderna պատվաստանյութերի գնումն Իրանի օրակարգում երբեք չի եղել` բարձր գների, տրանսպորտային խնդիրների եւ սպասարկման պահանջների պատճառով, սակայն Astrazeneca պատվաստանյութը, որն արտադրվում է Շվեդիայում եւ գիտականորեն ուսումնասիրվել է Անգլիայի Օքսֆորդ քաղաքում, կարող է պահվել Իրանում. այն գնման լավ տարբերակ է:

«Իրանի առողջապահության նախարարության որոշմամբ` մինչ մարտ ամիսը տարբեր աղբյուրներից Covid-19-ի դեմ պատվաստանյութերի շուրջ երկու միլիոն դեղաչափ կներկրվի, քանի որ պատվաստանյութերի ներքին եւ Կուբայի հետ համատեղ արտադրության համար ավելի շատ ժամանակ կպահանջվի»:

Զաֆարգանդին նաեւ պարզաբանել է, որ ներկայումս աշխարհում 290 ընկերություն կա, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են արտադրում: «Մեր հարեւան շատ երկրներ, ինչպիսիք են ԱՄԷ-ն եւ Բահրեյնը, նույնպես պատվաստանյութեր են գնել Չինաստանից, Թուրքիան 50 միլիոն դեղաչափ պատվաստանյութ է գնել Չինաստանից»:

«Covid-19-ի դեմ պատվաստանյութն արտադրվում է Իրանի եւ Կուբայի կողմից համատեղ` իրանական Պաստերի ինստիտուտի հետ համագործակցությամբ,- ասել է նա:- Փորձարկման առաջին եւ երկրորդ փուլերը կանցկացվեն Կուբայում` իրանցի գիտնականների հսկողության ներքո: Եթե ​​գնահատականները դրական լինեն, երրորդ փուլը կանցկացվի Իրանում եւ Կուբայում` միաժամանակ եւ համատեղ: Պատվաստանյութի արտադրությունը, հավանաբար, երեք ամիս կտեւի»: