Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 26/01/2021 00:30
ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ էդմոն Մարուքյան | ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները. Ինչ է պարզվել | Քորթնի Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել | ԵԽԽՎ–ն նախընտրել է ՀՀ ռազմագերիների հարցի փոխարեն քննարկել Նավալնու ձերբակալման հարցը. Մելոյան | Լուկաշենկոն հոկեյի հանդիպման ընթացքում համբուրել է երկրպագուհու | UFC 257. Որքա՞ն գումար են վաստակել Ծառուկյանը, Մաքգրեգորը և Պորիեն | Շուշին բնիկ հայկական է. Քաղաքապետը՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին | Պատերազմում վիրավորված զինորներին օգնելու համար. «System of a down»-ն առցանց դրամահավաք է կազմակերպում |

Տնտեսություն

«Ջրվեժ» անտառպարկի տարածք մուտքը և բոլոր վճարովի ծառայությունները կդառնան անվճար
«Ջրվեժ» անտառպարկի տարածք մուտքը և բոլոր վճարովի ծառայությունները կդառնան անվճար
11/01/2021 22:44

«Ջրվեժ» անտառպարկի տարածք մուտքը և տարածքում իրականացվող բոլոր վճարովի ծառայությունները կդառնան անվճար։ Այս մասին հայտնում էՀՀ շրջակա միջավայրի  նախարարությունը։ «Հաշվի առնելով երկրում ստեղծված տնտեսական իրավիճակը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինը և ռազմական դրությունը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-Ի ենթակայության «Ջրվեժ» անտառպարկ մուտքը և տարածքում իրականացվող բոլոր վճարովի ծառայություններն այսուհետ անվճար կլինեն։

Հիշեցնենք, որ նախկինում անտառպարկի տարածքում ֆիլմերի, տեսահոլովակների և հարսանեկան ֆոտոշարքերի նկարանումների դիմաց որոշակի սահմանված գումար էր գանձվում։

Այժմ մուտքի և որևէ ծառայության դիմաց քաղաքացուց գումար չի գանձվելու։

Մեկ այլ որոշման համաձայն՝ արգելվում է ավտոմեքենաներով մուտքը անտառպարկի տարածք»,- նշված է հաղորդագրության մեջ։