Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 26/01/2021 00:15
ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ էդմոն Մարուքյան | ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները. Ինչ է պարզվել | Քորթնի Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել | ԵԽԽՎ–ն նախընտրել է ՀՀ ռազմագերիների հարցի փոխարեն քննարկել Նավալնու ձերբակալման հարցը. Մելոյան | Լուկաշենկոն հոկեյի հանդիպման ընթացքում համբուրել է երկրպագուհու | UFC 257. Որքա՞ն գումար են վաստակել Ծառուկյանը, Մաքգրեգորը և Պորիեն | Շուշին բնիկ հայկական է. Քաղաքապետը՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին | Պատերազմում վիրավորված զինորներին օգնելու համար. «System of a down»-ն առցանց դրամահավաք է կազմակերպում |

Մամուլի տեսություն

Դուք պատմության մեջ մնալու եք՝ որպես տխրահռչակ կառավարություն, իսկ մեր զոհերին մենք ճանաչելու ենք անուն առ անուն
Դուք պատմության մեջ մնալու եք՝ որպես տխրահռչակ կառավարություն, իսկ մեր զոհերին մենք ճանաչելու ենք անուն առ անուն
05/01/2021 16:48

ՀՀ պաշտպանության նախարարությունը, պատասխանելով  «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանը, հայտարարել է, թե ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը պետական գաղտնիք է։ ՊՆ-ն, սակայն, չի նշել, թե որ օրենքի որ կետով և երբվանից  է այս տեղեկատվությունը համարվում պետական գաղտնիք, քանի որ, օրինակ, 2016 -ի ապրիլյանի ժամանակ հասարակությունը անուն առ անուն գիտեր մեր բոլոր զոհերին, գիտեր նրանց սխրանքների մասին,  իսկ հիմա մենք ոչ միայն չգիտենք բոլորի անունները, այլև անգամ նրանց իրական թիվը․․․ Զոհերի թվի վերաբերյալ պատերազմի ավարտից հետո գրառում էր արել Միքայել Մինասյանը՝ նշելով, թե ունենք 4750  զոհ։ Նոյեմբերի 14-ին Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը  փորձել էր հերքել այդ թիվը՝  այն համարելով «լկտի սուտ»։ Ենթադրվում էր, որ նման որակավորումից հետո սույն խոսնակը պետք է հիմնավորի, թե ինչու է այդ թիվը կեղծ, բայց նա միայն նշել էր, որ «դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ»:  Միաժամանակ նա ավելացրել էր, որ «զոհված զինծառայողների դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել, և հակամարտող կողմերը չեն կարող այս պահին տիրապետել վերջնական թվին»: Տրամաբանական հարց էր առաջանում․ եթե  վերջնական թիվը դեռ հայտնի չէ, ապա ի՞նչ իմաստ կա նման որակավորումներ  տալ։ Իրականում այս  տխրահռչակ կառավարության տխրահռչակ խոսնակները կարծում են, թե որքան հնչեղ լինեն որակավորումները, այնքան արժանահավատ կթվան իրենց կիսագրագետ տեքստերը։

Նրանք որևէ պատկերացում չունեն անգամ այն մասին, որ գոյություն ունեն մասնագիտական սկզբունքներ, էլ չասենք՝ էթիկայի կանոններ,  համաձայն որոնց, պաշտոնական տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ, հիմնված փաստերի վրա և չպարունակի որևէ որակավորում։ Ընդ որում՝ հաղորդակցության մասնագետներն իրավունք չունեն ստելու, եթե անգամ դա պահանջում է իրենց շեֆը։

Իսկ եթե, այնուամենայնիվ, մեր զոհերը, ինչպես նշվում է, գերազանցեն 5000-ը, այդ դեպքում  ի՞նչ է սպասվում է այդ խոսնակին։ Եվ ոչ միայն նրան․․․

Պրոֆեսիոնալիզմի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի նաև,  այսպես կոչված,  «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ը, որը մեր՝ հարկատուներիս փողերով, ինչպես պատերազմի օրերին էր ստեր տարածում, այնպես էլ՝ շարունակում է նույնն  այսօր։ Տխրահռչակ ՊՈԱԿ-ի կողմից կառավարվող այս հարթակի վերջին  գրառումը՝ Ադրբեջանին Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը հանձնելու լուրերին էր վերաբերում։ Որպես վերջին ճշմարտություն՝ «Հերքում» խորագրի ներքո ներկայացված է Արարատի մարզպետի բոցաշունչ խոսքը՝ «իշխանության գալու մոլուցքով տառապող հայտնի շրջանակներ»-ի, նրանց կողմից հասարակությանը «մեդիատեռորի ենթարկելու», «մերկապարանոց» լուրերի մասին, և այլն։

Այս էջը վարողները և իրենց տխրահռչակ ղեկավարները պետք է  վաղուց արդեն իմանան,  որ ոչ իրենց, ոչ ինչ-որ մարզպետի վաղուց ոչ ոք չի հավատում։

Եթե ուզում էիք իսկապես պրոֆեսիոնալ հերքում ներկայացնել, առնվազն լուրջ հիմնավորումներ պետք է լինեն, թե որն է, օրինակ, Տիգրանաշենի և Շուռնուխի տարբերությունը։ Ինչո՞ւ, օրինակ, Շուռնուխի մի մասը  բանավոր պայմանավորվածությամբ անցնում է Ադրբեջանին, և ո՞րն է այն  երաշխիքը, որ Տիգրանաշենը չի անցնելու։

Եթե այս հարցերը չեն պարզաբանվում, հիմնավորումներ չեն ներկայացվում,  ապա հերթական կիսագրագետ, մանիպուլյացնող և մերկապարանոց տեքստն ավելի քան անհամոզիչ է։

Որպես վերջաբան՝ ավելացնեմ. անկախ նրանից՝ այս վարչապետն ու կառավարությունը որքան կմնան, միևնույն է, նրանք մեր պատմության մեջ ունեն իրենց ուրույն տեղն ու որակավորումը․ նրանք մնալու են՝ որպես տխրահռչակ, իսկ մենք իմանալու ենք մեր բոլոր զոհերի մասին, անուն առ անուն ճանաչելու ենք  նրանց, պատմելու ենք նրանց սխրանքների մասին, խնկարկելու  ենք նրանց հիշատակը․․․