Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 26/01/2021 00:01
ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ էդմոն Մարուքյան | ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները. Ինչ է պարզվել | Քորթնի Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել | ԵԽԽՎ–ն նախընտրել է ՀՀ ռազմագերիների հարցի փոխարեն քննարկել Նավալնու ձերբակալման հարցը. Մելոյան | Լուկաշենկոն հոկեյի հանդիպման ընթացքում համբուրել է երկրպագուհու | UFC 257. Որքա՞ն գումար են վաստակել Ծառուկյանը, Մաքգրեգորը և Պորիեն | Շուշին բնիկ հայկական է. Քաղաքապետը՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին | Պատերազմում վիրավորված զինորներին օգնելու համար. «System of a down»-ն առցանց դրամահավաք է կազմակերպում |

Մամուլի տեսություն

Ադրբեջանում գտնվող հայ գերիների, անհետ կորած և նահատակված հայ զինվորականների թիվը պետական գաղտնիք է. ՊՆ. «Փաստինֆո»
Ադրբեջանում գտնվող հայ գերիների, անհետ կորած և նահատակված հայ զինվորականների թիվը պետական գաղտնիք է. ՊՆ. «Փաստինֆո»
05/01/2021 16:13

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը: Այս մասին ՀՀ ՊՆ-ն հայտնել է աղբյուրի գրավոր հարցմանն ի պատասխան: Դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 21-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարին՝ հստակեցնելու մի շարք հարցեր։ Մասնավորապես` խնդրել էին հայտնել, թե որքան անհետ կորած համարվող զինվոր ունենք, Ադրբեջանում գտնվող քանի հայ գերի կա, նրանցից քանիսն են քաղաքացիական անձ, քանիսը զինվորական: Մեկ այլ հարցադրմամբ խնդրել էին ներկայացնել պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների իրական թիվը:

Հարցումն ուղարկելուց շուրջ 20 օր հետո` դեկտեմբերի 10-ին, աղբյուրը ՊՆ-ից ստացել է պաշտոնական պատասխան, որ նախարարությունը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի` հարցերին պատասխանելու համար: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նամակում մասնավորապես գրված էր.

«modpress@mil.am էլեկտրոնային հասցեով ուղարկված Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»։

Իսկ դեկտեմբերի վերջերին ստացվել է երկրորդ գրությունն առ այն, թե հարցապնդվող տեղեկատվության տրամադրումը մերժվում է, քանի որ համարվում է պետական ու ծառայողական գաղտնիք:

«Ակնհայտ է, որ զոհերի, անհետ կորած զինվորների թիվը պետական գաղտնիք համարվել չի կարող, այլապես նրանց տվյալները նախկինում եւս չէին հրապարակվի, իսկ դատախազությունն էլ քրեական գործեր կհարուցեր` պետական գաղտնիքը հրապարակելու համար»,- գրում է աղբյուրը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: