Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 26/01/2021 01:06
ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ էդմոն Մարուքյան | ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները. Ինչ է պարզվել | Քորթնի Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել | ԵԽԽՎ–ն նախընտրել է ՀՀ ռազմագերիների հարցի փոխարեն քննարկել Նավալնու ձերբակալման հարցը. Մելոյան | Լուկաշենկոն հոկեյի հանդիպման ընթացքում համբուրել է երկրպագուհու | UFC 257. Որքա՞ն գումար են վաստակել Ծառուկյանը, Մաքգրեգորը և Պորիեն | Շուշին բնիկ հայկական է. Քաղաքապետը՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին | Պատերազմում վիրավորված զինորներին օգնելու համար. «System of a down»-ն առցանց դրամահավաք է կազմակերպում |

Տնտեսություն

Բիթքոինի փոխարժեքը թարմացրել է պատմական առավելագույնը
Բիթքոինի փոխարժեքը թարմացրել է պատմական առավելագույնը
03/01/2021 11:53

Ամենատարածված կրիպտոարժույթ բիթքոինի արժեքն անցել է 34 հազար դոլարից՝ թարմացնելով պատմական առավելագույնը: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  Binance ամենախոշոր կրիպտոարժութային բորսայում բիթքոինի արժեքն այս առավոտյան հաստատվել է 34 102 դոլար նիշում: CoinMarketCap պորտալի տվյալներով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինը թանկացել է 16,56 տոկոսով՝ հասնելով մինչեւ 34 193 դոլարի:

 

Ավելի վաղ՝ հունվարի 2-ին, ամբողջ օրվա ընթացքում կրիպտոարժույթի արժեքը հետեւողականորեն հաղթահարել էր 3 նիշ՝ 30, 31 եւ 32 հազար դոլարը:

Ամենահայտնի կրիպտոարժույթի գինը (որին բաժին է ընկնում կրիպտոարժույթների գլոբալ շուկայի ավելի քան 70 տոկոսը) վերջին երկու շաբաթներին կտրուկ աճ էր գրանցել. բիթքոինը դեկտեմբերի 16-ին հաղթահարել էր պատմական առավելագույնը՝ 20 042 դոլար, որը պահպանվել էր 2017 թվականից, իսկ այնուհետեւ շարունակել էր ռեկորդները թարմացնել: