Դեկտեմբերի 28-ին միջոցառման ժամանակ ներկայացվել է ամենաթանկ Xiaomi Mi 11-ը: Այս մասին հայտարարվել է շնորհանդեսի ժամանակ, որի ձայնագրությունը հասանելի է ընկերության կայքում, հաղորդում է Lenta-ն:
Մոդելը, որը ստացել է Mi 11 Special Edition անվանումը, ֆլագմանական Mi 11 սմարթֆոնի լավացված տարբերակն է: Սարքը նաեւ անվանվում է Lei Jun Signature Edition, քանի որ սարքի հետեւի պանելում գտնվում է ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լեյ Ցզյունի ինքնագիրը:
Mi 11-ը ստացել է 6,81 դյույմանոց OLED էկրան HDR10+ տեխնոլոգիայի աջակցությամբ եւ նկարների մինչեւ 120 հերց հաճախականությամբ, Snapdragon 888 չիպ, մինչեւ 8 ԳԲ օպերատիվ հիշողություն, եռակի տեսախցիկ 108 մեգապիքսել թույլտվությամբ սենսորով: Սարքի տուփում բացակայում է լիցքավորման ադապտերը: