Այսօր Երեւանի Ազատության հրապարակում 16 ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք ստեղծել են «Հայրենիքի փրկության շարժում», հանրահավաք են հրավիրել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Ավելի վաղ նրանք հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ նշվում էր.
«2020թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հրավիրված համազգային մեծ հանրահավաքին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները եւ հակաճգնաժամային քայլերը»:
Հիշեցնենք, ըստ հայտարարության, ՀՀ վարչապետի հրաժարականից հետո, Վազգեն Մանուկյանը լինելու է ժամանակավոր վարչապետ, մեկ տարի անց տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը՝ չի մասնակցի:
Երեկվանից շարունակ տեղեկություններ են ստացվում այն մասին, որ տարբեր մարզերից, տարբեր կազմակերպությունների աշխատակիցների ստիպողաբար տանում են՝ հանրահավաքին մասնակցելու համար: Մասնավորապես, ահազանգում են «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպությունից, մարզային գործարաններից ու կարի ֆաբրիկաներից: Աշխատակիցներին սպառնում են՝ հանրահավաքի չմեկնելու դեպքում կկորցնեն աշխատանքը:
Այս մասին գրում է Հայկական ժամանակը: