Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 27/01/2021 00:34
Տարածաշրջանային այցի շրջանակներում Իրանի ԱԳ նախարարը այսօր կժամանի Հայաստան | Չի կարելի անձով պայմանավորված, իշխանություն երկարացնելու համար օրենք փոխել. Թովմասյանը՝ ԱԺ–ի լուծարման գաղափարի մասին | Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ | Չգիտենք՝ թշնամին Սեւանա լիճը կթունավորի՞, թե՞ ոչ. Վարագյանը՝ գետերի ակունքներն Ադրբեջանին հանձնելու մասին | Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ | Մեծ Շենի դպրոցն այդպես էլ չի բացվել, գյուղացիները վախենում են գյուղ վերադառնալ. ինչ իրավիճակ է Արցախի գյուղերում | Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել. փորձագետի արձագանքը՝ Փաշինյանի անձնագիրը հափշտակելու՝ ԱԳՆ բացատրությանը | Լավրով. Մենք չենք պատրաստվում առանց ուշադրության թողնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում |

Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանը մտավ ԱԱԾ
Գագիկ Ծառուկյանը մտավ ԱԱԾ
05/12/2020 15:13

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայությունում է: Ծառուկյանը ԱԱԾ մուտք գործելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ կանչվել է ընտրակաշառք բաժանելու գործով: «Ընտրակաշառքի գործով են կանչել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը ևս մեկ ծանուցագիր է ուղարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ դեկտեմբերի 5-ինժամը 14:30-ին լրացուցիչ հարցաքննության հրավիրելու վերաբերյալ: «ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործովդուք կանչվում եք որպես մեղադրյալ լրացուցիչ հարցաքննության»,- նշվել է ծանուցման մեջ: