Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 27/01/2021 01:58
Տարածաշրջանային այցի շրջանակներում Իրանի ԱԳ նախարարը այսօր կժամանի Հայաստան | Չի կարելի անձով պայմանավորված, իշխանություն երկարացնելու համար օրենք փոխել. Թովմասյանը՝ ԱԺ–ի լուծարման գաղափարի մասին | Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ | Չգիտենք՝ թշնամին Սեւանա լիճը կթունավորի՞, թե՞ ոչ. Վարագյանը՝ գետերի ակունքներն Ադրբեջանին հանձնելու մասին | Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ | Մեծ Շենի դպրոցն այդպես էլ չի բացվել, գյուղացիները վախենում են գյուղ վերադառնալ. ինչ իրավիճակ է Արցախի գյուղերում | Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել. փորձագետի արձագանքը՝ Փաշինյանի անձնագիրը հափշտակելու՝ ԱԳՆ բացատրությանը | Լավրով. Մենք չենք պատրաստվում առանց ուշադրության թողնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում |

Քաղաքականություն

Ադրբեջանցի զինյալները ևս 750մ և կարևոր հենակետ են պահանջում սյունեցիներից. Ահազանգ Արավուս գյուղից
Ադրբեջանցի զինյալները ևս 750մ և կարևոր հենակետ են պահանջում սյունեցիներից. Ահազանգ Արավուս գյուղից
05/12/2020 15:02

Սյունիքի մարզի Արավուս գյուղի բնակիչներն ահազանգում են՝ մի քանի օր է, ինչ ադրբեջանցիները պահանջում են, որ հայկական կողմը գյուղի տարածքից 750 մետր հետ գնա

Սյունիքի մարզի Արավուս գյուղի բնակիչներն ահազանգում են՝ մի քանի օր է, ինչ ադրբեջանցիները պահանջում են, որ հայկական կողմը գյուղի տարածքից 750 մետր հետ գնա։
 
 
«Այսօր նորից Արավուս ջոկատի տղաները կանգնած են իրենց հենակետում։ Քիչ առաջ մեր մոտ էին Ադրբեջանի ՊՆ ստորաբաժանումները, հերթական անգամ իրենց հետ բանակցելով, համոզեցինք, որ այս հենակետն իրենցը չէ։ Խնդրում ենք բոլորին, եկեք ու սատար կանգնեք մեր այս հենակետին, քանի որ թե՛ ռազմական, թե՛ ստրատեգիական մեծ նշանակություն ունի։
 
 
Այստեղից երևում է Սյունիք ամենաթեժ կետերը՝ Տեղ, Կոռնիձոր, Արավուս, Քարաշեն, Խնձորեսկ համայնքները։ Այս հենակետից կարող են ցանկացած ոտնձգություն կատարել։


Մենք մի փոքր աջակցություն ենք խնդրում մեր պետական այրերից։ Եկեք և սատար կանգնեք մեզ, մենք մինչև վերջ կանգնելու ենք, քանի որ թողնելով այս հենակետը, կկորցնենք ավելի շատ հող ու տարածք»,- նշում են արավուսցիները։