Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 27/01/2021 02:07
Տարածաշրջանային այցի շրջանակներում Իրանի ԱԳ նախարարը այսօր կժամանի Հայաստան | Չի կարելի անձով պայմանավորված, իշխանություն երկարացնելու համար օրենք փոխել. Թովմասյանը՝ ԱԺ–ի լուծարման գաղափարի մասին | Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ | Չգիտենք՝ թշնամին Սեւանա լիճը կթունավորի՞, թե՞ ոչ. Վարագյանը՝ գետերի ակունքներն Ադրբեջանին հանձնելու մասին | Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ | Մեծ Շենի դպրոցն այդպես էլ չի բացվել, գյուղացիները վախենում են գյուղ վերադառնալ. ինչ իրավիճակ է Արցախի գյուղերում | Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել. փորձագետի արձագանքը՝ Փաշինյանի անձնագիրը հափշտակելու՝ ԱԳՆ բացատրությանը | Լավրով. Մենք չենք պատրաստվում առանց ուշադրության թողնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում |

Սպորտ

Շատ ուրախ եմ մեր թիմի համար․ Բայրամյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու մասին
Շատ ուրախ եմ մեր թիմի համար․ Բայրամյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու մասին
05/12/2020 14:10

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ՌՊԼ- ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու մասին:

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ՌՊԼ- ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու մասին:

 

«ՌՊԼ-ում արտասահմանցի խաղացողների սահմանափակումները փոխելուց հետո այժմ ՌՊԼ-ից Հայաստանի հավաքական են կանչվում չորս խաղացողներ ՝ ես, Արշակ Կորյանը, Ալեքսանդր Կարապետյանը, Վարազդատ Հարոյանը: Թիմն ընդունեց նաև այլ նոր խաղացողների, նոր մարզչի:

Ես ոչինչ չեմ ասում Հենրիխ Մխիթարյանի մասին, կա նաև Սարգիս Ադամյանը ՝ «Հոֆենհայմից»: Երբ տեղ հասա, տեսա, որ թիմում կան հմուտ տղաներ, ու ես հասկացա, որ մեր խմբում կարող ենք հաղթել բոլոր մրցակիցներին, տղաներն էլ այս վերաբերմունքն ունեին: Ինչ վերաբերում է նոյեմբերյան հանդիպումներին, ապա միայն կարող եմ ասել, որ տղաները հոյակապ են: Տղաները ցույց տվեցին բնավորություն, ոգի, և ես աներևակայելի շատ ուրախ եմ մեր թիմի համար: Դա ուրախություն էր մեր ժողովրդի համար այսպիսի դժվարին պահին: Մենք բարձրացել ենք B լիգա, և մեր ուժերը ստուգելու հնարավորություն կա շատ ավելի լուրջ թիմերի հետ խաղալու:

 

Հայաստանն իմ պատմական հայրենիքն է, ես այնտեղ եմ ծնվել, բայց Ռուսաստանը նույնպես համարում եմ իմ մեծ հայրենիքը, իմ կյանքի բոլոր 28 տարիներն այստեղ եմ անցկացրել: Ես նաև պարտական եմ Ռուսաստանին այն ամենի համար, ինչին հասել եմ , սա ինձ համար օտար երկիր չէ: Ռուսաստանի հավաքականից զա՞նգ ստացել եմ․ այն ժամանակ հնարավոր էր ինչ-որ բան քննարկել, բայց հրավեր չեղավ: Ինձ կանչեցին Հայաստանի հավաքական, որոշեցի խաղալ այնտեղ»,- ասել է Բայրամյանը: 1

   Աղբյուր  ArmSport.am