Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 27/01/2021 01:47
Տարածաշրջանային այցի շրջանակներում Իրանի ԱԳ նախարարը այսօր կժամանի Հայաստան | Չի կարելի անձով պայմանավորված, իշխանություն երկարացնելու համար օրենք փոխել. Թովմասյանը՝ ԱԺ–ի լուծարման գաղափարի մասին | Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ | Չգիտենք՝ թշնամին Սեւանա լիճը կթունավորի՞, թե՞ ոչ. Վարագյանը՝ գետերի ակունքներն Ադրբեջանին հանձնելու մասին | Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ | Մեծ Շենի դպրոցն այդպես էլ չի բացվել, գյուղացիները վախենում են գյուղ վերադառնալ. ինչ իրավիճակ է Արցախի գյուղերում | Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել. փորձագետի արձագանքը՝ Փաշինյանի անձնագիրը հափշտակելու՝ ԱԳՆ բացատրությանը | Լավրով. Մենք չենք պատրաստվում առանց ուշադրության թողնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում |

Իրավունք

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Արսեն Թորոսյանի հետ կապված որոշում է կայացրել. մանրամասներ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Արսեն Թորոսյանի հետ կապված որոշում է կայացրել. մանրամասներ
05/12/2020 13:53

Armlur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պատրաստվում է որոշում հրապարակել ՀՀ առողջության նախարար Արսեն Թորոսյանի հետ կապված: Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Արսեն Թորոսյանի նկատմամբ վարույթ էր հարուցել: Հանձնաժողովը հաղորդագրություն էր տարածել «իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի վերաբերյալ վարույթ հարուցելու մասին», որտեղ նշել էր, որ առողջապահության նախարարությունը 2019-2020թթ․ «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, կնքել է ընդհանուր հարյուր քսանչորս միլիոն (124 000 000) ՀՀ դրամ արժողությամբ վճարովի ծառայությունների մատուցման 5 պայմանագիր։

Դիմումատուն տեղեկացրել է նաև, որ «Միբս» ընկերության առաջին տնօրենը 2011 թվականի ապրիլի 14-ից 2016 թվականի հունվարի 20-ը հանդիսացել է Արսեն Թորոսյանը։

2016 թվականի հունվարի 20-ից 2017թվականի հունվարի 10-ը տնօրենի պաշտոնում եղել է Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, այնուհետև 2017 թվականի հունվարի 10-ից 2018 թվականի մայիսի 29-ը տնօրեն է հանդիսացել Արսեն Թորոսյանը։ Դիմումատուն խնդրել է կատարել ուսումնասիրություն և պարզել առողջապահության նախարարության և «Միբս» ընկերության միջև կնքված պայմանագրերում շահերի բախման դեպքի առկայությունը:

Armlur.am-ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն ասաց, որ որոշումն արդեն կա, և իրենք այն կհրապարակեն: