Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 19/01/2021 11:39
Էլինա Ջանիբեկյանի հրապարակումը Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցուց | Ռուսաստանի ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել Արցախից | Արցախում քաղաքացիները փակել են Դրմբոնի խաչմերուկը | ԱՄՆ ազդեցիկ 2 հայ փաստաբանները պատերազմի ընթացքում Արցախում ու ՀՀ-ում կատարել են բացառիկ դեր․ ՀՀ ՄԻՊ | Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ | Արցախում զոհված Գրիգոր Դավթյանն այսօր պետք է զորացրվեր (ֆոտո) | Վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավարն անցնում է 10 դատական գործերով | Հսկայական ձնահյուս (Կապուչե սառցադաշտի լիճ) |

Ռազմական

«ОСА АК» համակարգերի ձեռքբերումը կարելի է համարել առնվազն անտրամաբանական. Ավետիս Քերոբյան
«ОСА АК» համակարգերի ձեռքբերումը կարելի է համարել առնվազն անտրամաբանական. Ավետիս Քերոբյան
04/12/2020 19:47

2016-ի ապրիլյան պատերազմը մեզ արթնացրեց թմբրիրից, որ մենք չպետք է կախված մնանք օտարի ստեղծած տեխնիկայից, այլ զարգացնենք մեր ռազմաարդյունաբերությունը: Այս մասին Yerevan Today-ին տված հարցազրույցում նշել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը: «Այդ ժամանակ բավականին մեծ աշխատանքներ ծավալվեցին, գիտահետազոտական աշխատանքներն ավելացան, ռազմական պատվերի նկատմամբ ուշադրությունն ավելացավ: Նախարար Վիգեն Սարգսյանը բավական լուրջ ուշադրություն էր դարձնում դրան: 2016-ի դեկտեմբերին ընդունվեց եւ հաստատվեց ռազմաարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը, 2017-ին հաստատվեց ռազմարդյունաբերության զարգացման ծրագիրը: Մենք զարգացնում էինք ռազմարդյունաբերությունը, որը հիմա էլ շարունակում է զարգանալ: Նիկոլ Փաշինյանի օրոք եղել են բյուջետային ավելացումներ եւ գիտահետազոտական աշխատանքների պատվերը, եւ այս տարի առաջին անգամ բյուջեով նախատեսված էր արտադրական կարողությունների զարգացման գումարներ: Սակայն ամենաբարդ խնդիրը, որը չկարողացանք լուծել, դա ՊՆ-ի կողմից հստակ պլանավորման եւ պատվերի ձեւավորման խնդիրն էր, որը գալիս կանգնում էր արգելքների»,-ասաց նա:

 

Ավետիք Քերոբյանի խոսքով, ռազմական բյուջեն հաստատվում է դեռ դեկտեմբերին եւ թղթի վրա կարող է աճել են ծախսերը. «Բայց ես ականատես եմ եղել դեպքերի, երբ բառիս բուն իմաստով անկանոն փոփոխություններ էին կատարվում այդ պատվերի մեջ եւ կրճատվում էին գործարանների պատվերները, դա արվում էր հապճեպ, առանց որեւէ տրամաբանության: Այսինքն այդ միջոցները պլանից շեղումով ուղղվում էին այլ նպատակների: Զենք-զինամթերքի արտադրության համար բյուջեն ուղղվում էր այլ ծախսերի: Տարվա մեջ շատ այդպիսի դեպքեր են եղել»:

Դիտարկմանը, որ մեր ՊՆ-ն երրորդ երկրից 8,5 մլն դոլարի զենքը գնել է 16 մլն դոլարով՝ Պատրոն Դավո անունով հայտնի մարդու հետ գործարքների միջոցով, Քերոբյանն ասաց. «Մեր բանակը միշտ ունեցել է հնարավորություն ուղղակի գնումներ կատարելու դաշնակից երկրներից՝ արտադրող երկրների ներքին գներով: ՌԴ-ն միշտ տվել է այդ հնարավորությունը՝ ուղղակի գնում կատարել ներքին գներով, այսինքն այդ դեպքում երբեք կարիք չենք ունեցել միջնորդների:

Ես կարծում եմ՝ ձեր բերած թվերը վերաբերում են «Պանցիր» զենիթահրթիռային համալիրին: Ես դրանց գներին ծանոթ չեմ, բայց դրանց անհրաժեշտությունը մենք միշտ ունեցել ենք, որպես մեր ՀՕՊ-ի համակարգի պաշտպանության միջոց: Այսինքն մեկ ՀՕՊ C-300 միջոցները կարիք ունեին պաշտպանության սեփական միջոցների»:

Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը ձեռք է բերել օգտագործած, ժանգոտած «ОСА АК» զինատեսակներ, Քերոբյանը հաստատեց, որ դրանք ձեռք են բերվել շահագործված վիճակում եւ դրանց գնումը նույնպես ռազմական պլանից դուրս է եղել:

«2017-ի հոկտեմբերին ընդունվել է զինված ուժերի զարգացման նոր ծրագիր, այդ թվում ռազմական տեխնիկայի կազմումը, որը պետք է բավարարեր բանակի ապագա ռազմական կարիքներին:

2018-ի մայիսից հետո այդ ծրագիրը պարբերաբար ենթարկվել է փոփոխությունների: Բայց ես ականատես եմ եղել, որ նույնիսկ փոփոխված ծրագրից դուրս գնումներ են կատարվել, այդ թվում «ОСА АК» համակարգերը, որոնք ձեռք են բերվել արաբական մի երկրից: Դրանց ձեռքբերումը կարելի է համարել առնվազն անտրամաբանական՝ հաշվի առնելով ՀՕՊ մեր վիճակն ու կարիքները: «ОСА АК» համակարգը նախատեսված է եղել որպես շարժական ՀՕՊ միջոց եւ շարժական տեխնիկայի պաշտպանության միջոց: Այդ տեխնիկան պատշաճ կերպով սպասարկված, պատշաճ վերանորոգված չէր կարող լինել, հետեւաբար անպատրաստ էր պատերազմին»: