Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 19/01/2021 11:56
Հայտարարվում է «Կոնդ» թաղամասի զարգացման էսքիզ-նախագծի մրցույթ | Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 236 նոր դեպք. մահացել է 14 մարդ | Կարդինալն ու գործակալը. ով է՞ կանգնած Արարատ Միրզոյանի գործակալ լինելու բացահայտման ետևում. politik. am | Հունվարի 28-ին պետք է տեղեկանանք մեր զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների իրական թվերի մասին՝ անուն առ անուն.Դեմոյան | Էլինա Ջանիբեկյանի հրապարակումը Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցուց | Ռուսաստանի ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել Արցախից | Արցախում քաղաքացիները փակել են Դրմբոնի խաչմերուկը | ԱՄՆ ազդեցիկ 2 հայ փաստաբանները պատերազմի ընթացքում Արցախում ու ՀՀ-ում կատարել են բացառիկ դեր․ ՀՀ ՄԻՊ |

Ռազմական

Ռուս խաղաղապահների միջոցով երկու հայ գերի է ազատ արձակվել. նրանց անունները հայտնի է
Ռուս խաղաղապահների միջոցով երկու հայ գերի է ազատ արձակվել. նրանց անունները հայտնի է
04/12/2020 18:10

Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության զինծառայողները օգնել են գտնել եւ տուն վերադարձնել Արցախի երկու բնակիչների, որոնք հայտնվել էին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Այս մասին  հայտնեցին Ռուսական խաղաղապահ առաքելության մամուլի ծառայությունից: Հեռախոսային թեժ գծի շնորհիվ նոյեմբերի 30-ին տեղեկատվություն է ստացվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի երկու բնակիչների ՝ Համբարձումյան Ադեմնիկի և Խաչատուրյան Ռամիդի անհետացման մասին:

 

Ռուսական կողմի հարցումով հաջողվել է պարզել, որ Ադրբեջանի զինված ուժերը հայերին բերման են ենթարկել Բաքվի կողմից վերահսկվող տարածքում:

Ռուսական կոնտինգենտի հրամանատար Ռուստամ Մուրադովը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ, ինչի շնոհիվ հաջողվել է հասնել այդ քաղաքացիների ազատ արձակմանը:

Քաղաքացիները այսօր ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռով տեղափոխվել են Երևան: