Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 27/01/2021 02:17
Տարածաշրջանային այցի շրջանակներում Իրանի ԱԳ նախարարը այսօր կժամանի Հայաստան | Չի կարելի անձով պայմանավորված, իշխանություն երկարացնելու համար օրենք փոխել. Թովմասյանը՝ ԱԺ–ի լուծարման գաղափարի մասին | Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ | Չգիտենք՝ թշնամին Սեւանա լիճը կթունավորի՞, թե՞ ոչ. Վարագյանը՝ գետերի ակունքներն Ադրբեջանին հանձնելու մասին | Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ | Մեծ Շենի դպրոցն այդպես էլ չի բացվել, գյուղացիները վախենում են գյուղ վերադառնալ. ինչ իրավիճակ է Արցախի գյուղերում | Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել. փորձագետի արձագանքը՝ Փաշինյանի անձնագիրը հափշտակելու՝ ԱԳՆ բացատրությանը | Լավրով. Մենք չենք պատրաստվում առանց ուշադրության թողնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում |

Իրավունք

«Կտամ կսատկես... սուս մնա, մամադ չկա». մանկապարտեզում երեխաներին ծեծում են. ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈւԹՅՈՒՆ
«Կտամ կսատկես... սուս մնա, մամադ չկա». մանկապարտեզում երեխաներին ծեծում են. ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈւԹՅՈՒՆ
04/12/2020 17:48

Այսօր onnet.am-ը գրել էր, որ ծնողներն ահազանգում են, որ «Մեր բակը» մասնավոր մանկապարտեզում երեխաների հանդեպ բռնություն են կիրառում։ Մանկապարտեզի աշխատողներից մեկը մոտ չորս ժամանոց ձայնագրություն է ուղարկել բոլոր ծնողներին, որտեղ լսվում է, թե ինչպես է դայակներից մեկը ծեծի ենթարկում երեխաներին, վախեցնում, որ եթե խելոք չմնան, կփակի մութ սենյակում։ Ծնողներից մեկը, ով նախընտրեց չներկայանալ, մեզ տեղեկացրեց, որ այսօր առավոտյան, խմբի ծնողներից մեկը Viber մեսենջերում առանձին խումբ է բացել, որտեղ ներառել է բոլոր ծնողներին ու հենց այդ խմբին էլ ուղարկել է ձայնագրությունը։ Աշխատողը, ով արել է այս ձայնագրությունը, այն ծնողին տրամադրել է անանունության խոստումով, որ իր անունը չպետք է հրապարակվի, այլապես կարող է տնօրինության հետ խնդիրներ ունենալ։ Կայքը նաև ձայնագրություն էր հրապարակել։ Նշենք, որ մանկապարտեզը քաղաքում ունի երեք մասնաճյուղ։ Դեպքը տեղի է ունեցել Զեյթունի (Կ․ Ուլնեցի, Կամարակ նրբանցք 15) մասնաճյուղում։

ArmDaily.am -ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ այս պահին ծնողներից մի քանիսը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հանցագործության վերաբերյալ հաղորդում են ներկայացնում։

Փորձեցինք կապ հաստատել մանկապարտեզի տնօրեն Լուսինե Հայրապետյանի հետ, սակայն նա զանգին պատասխանեց և անմիջապես անջատեց հեռախոսը, այնուհետև դարձավ անհասանելի։