Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 19/01/2021 13:03
68 տարեկանում՝ ուղեղի կաթվածից մահացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործից Վիգեն Ստեփանյանը։ | Հայտարարվում է «Կոնդ» թաղամասի զարգացման էսքիզ-նախագծի մրցույթ | Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 236 նոր դեպք. մահացել է 14 մարդ | Կարդինալն ու գործակալը. ով է՞ կանգնած Արարատ Միրզոյանի գործակալ լինելու բացահայտման ետևում. politik. am | Հունվարի 28-ին պետք է տեղեկանանք մեր զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների իրական թվերի մասին՝ անուն առ անուն.Դեմոյան | Էլինա Ջանիբեկյանի հրապարակումը Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցուց | Ռուսաստանի ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել Արցախից | Արցախում քաղաքացիները փակել են Դրմբոնի խաչմերուկը |

Life

ՀԵՐՈՍԻ ՈՏՆԱՀԵՏՔԵՐՈՎ ԴԵՊԻ ՀԱՅԹԱՂ
ՀԵՐՈՍԻ ՈՏՆԱՀԵՏՔԵՐՈՎ ԴԵՊԻ ՀԱՅԹԱՂ
04/12/2020 17:29

Այս անգամ ճանապարհը մեզ տարավ հերոս Վլադիմիրի ոտնահետքերով դեպի Արմավիրի մարզ գյուղ Հայթաղ։Գյուղացիների համար զարմանալի չէր մեզ հանդիպելը, քանի որ նման հերոսի մասին ժողովրդին չտեղեկացնելը կարելի է ասել մեծ «սխալ» է։ Իսկ թե ու՞մ մասին է խոսքը հարգելի՛ ընթերցող, կիմանաս պատմության ընթացքում։ Ցավոք սրտի մեզ չհաջողվեց հանդիպել հերոսին, քանի որ նա գտնվում է հիվանդանոցում, փոխարենը մենք զրուցեցինք Վլադիմիրի(այդպես է մեր հերոսի անունը, իսկ շրջապատում նրան Վլադ են ասում) հայրիկի՝ Արտաշես Բաբայանի հետ։ Վլադիմիրը տան երրորդ և միակ արու զավակն է։Պարոն Բաբայանի խոսքերով՝ «Տղամարդ տղա է որդիս։Այսպես կարող եմ բնութագրել նրան․նա մանկուց հայրենասեր և մարդասեր մարդ է եղել»։ Պարոն Բաբայանի խոսքով ՝ որդու պատերազմ գնալու մասին իմացել է դստեր միջոցով, իսկ թե ինչու՞, պատասխանեց․«դեռ մանկուց շատ կապված է եղել ինձ հետ և անհանգստություն չպատճառելու համար այդ մասին ոչինչ չի ասել։Եվ ամեն անգամ ինձ զանգելիս ասում էր․«արև ա մեզ մոտ»»։ Նա նշեց նաև, որ կատարած սխրանքների և հերոսություների համար որդին պարգևատրվել է «Ոսկե Արծիվ» շքանշանով և Արիության մեդալով։ Մեծ հպարտություն է նայել այնպիսի ծնողի աչքերի մեջ, որտեղ միաժամանկ ցավ և հպարտություն կա, սակայն այնքան մեծ է հպարտությունը, որ ցավը մնում է խորքում։Պարոն Բաբայանի հետ երկար չզրուցեցինք, իսկ թե ինչու՞ հարգելի ընթերցող, դա թողնում եմ քո դատին։Հերոսի հայրիկի հետ զրուցելուց հետո, մենք երկար և հետաքրքիր զրույց ունեցանք նաև հերոսի քրոջ՝ Մարինա Բաբայանի հետ։ -Վլադը միշտ լիդեր է եղել դեռ մանկուց,-սկսեց նա,- և ես ու քույրս երբևէ ավագ եղբոր կարիք չենք զգացել։ Նա միշտ կարողացել է ուղղորդել մեզ։ Մարինայի խոսքով' Վլադիմիրը նախքան բանակ գնալը, զբաղվել է սպորտով, իսկ ավելի կոնկրետ՝ ծանրամարտով։ «Նախքան բանակ գնալը, նա միշտ ասում էր, որ այս ուժը ինձ պետք է գալու ծառայությանս ժամանակ։ Նա դպրոցում այնքան էլ լավ չի սովորել,բայց ծառայությունը ստպեց նրան լրացնել այդ բացը։ Ամեն անգամ զանգելիս ասում էր․ «խորանում եմ ծառայությանս մեջ այնքան, որ կարողանամ գիտելիքս և ուժս կիրառել ճիշտ ժամանակին»»։Զրույցից պարզ դարձավ, որ Վլադիմիրը իր կամքով է ծառայության անցել Արցախում՝ հրաժարվելով վիճակահանությանը մասնակցելուց։Վլադիմիրի քաջագործություններն անսպասելի չէին ընտանիքի համար, բայց նման սխրանքները իսկապես անսպասելի են եղել։Վլադիմիր Բաբայանի հերոսությունների մասին պատմել են նրա զինծառայակից ընկերները, ովքեր նրա հետ պատերազմի առաջին իսկ օրից եղել են մարտի դաշտում։«Մարտերի ժամանակ հրամանատարությունը նկատում է, որ Վլադիմիրը իր վրա է վերցնում կապիտանի պարտականությունները և հաջողությամբ իրականացնում դրանք։ Մի քանի այդպիսի հաջողություններից հետո հրամանատարությունը որոշում է նրան շնորհել լեյտենանտի կոչում, սակայն նա հրաժարվում է։Պատճառը հարգելի էր․հոգեպես ծանր վիճակում էր գտնվում, քանի որ կորցրել էր իր զինծառայակից ընկերոջը' Սամվելին»։ Մարինան խոսելու ընթացքում հուզվում էր․ բնական է հերոսի մասին խոսելիս անհնար է չհուզվել։ «Վլադը նախքան Շուշի գնալը երկու անգամ վիրավորվել էր, սակայն շարունակել է պայքարը թշնամու դեմ իր զինծառայակից ընկերների հետ։ Մի անգամ, երբ խոսում էի եղբորս հետ, ասացի Վլադ ամեն օր աղոթում եմ քեզ համար, իսկ նա




հանգիստ ձայնով, կարծես ոչինչ չէր եղել, ասաց․«մի՛ անհանգստացիր, ինձ համար այնքան աղոթող քույրեր ու մայրեր կան, որ ես իրավունք չունեմ հետ չգալու։ Ես վստահ եմ, որ հետ եմ գալու»»։ Քրոջ խոսքերով Վլադիմիրը շատ ծանր տարավ նաև այն հանգամանքը, որ Քարվաճառը հանձնվեց թշնամուն և «այդ օրերին եղբորս հետ խոսելը անհնար էր»։Վլադիմիր Բաբայանը թեժ





մարտերի ժամանակ իր զինծառայակից ընկերների հետ ոչ միայն հետ է շպրտել թշնամուն, այլ նաև փրկել կյանքեր, որոնց մասին պատմել են հենց իրենք՝ փրկված հերոսները։«Զինվորներից մեկը ոտքի վիրավորում է ունեցել և գտնվել է շրջափակման մեջ։ Նա


կողքի վաշտի զինվորներից է եղել։Երբ Վլադը իր ընկերների հետ քշել է թշնամուն և դուրս բերել զինվորներին շրջափակումից, այդ զինվորը ճանաչել է եղբորս և օգնություն խնդրել․ «հրամանատա՛ր, ես հայ եմ։Օգնե՛ք ինձ, խնդրում եմ։Ես կողքի վաշտից եմ»։Այդ լսելով՝ Վլադը հրաման է տալիս, որ վաշտը հեռանա, իսկ ինքը' երեք զինծառայակից ընկերների հետ, այդ տղային դուրս է բերում




շրջափակումից։ Այս մասին իմացել ենք այն ժամանակ, երբ այդ վիրավոր զինվորին տեղափոխել են արդեն Երևան»։ Հարգելի՛ ընթերցող,այո՛, զարմանալի իրականություն է։ Մինչ այդ դու տեսնում ես ֆիլմերում, մեր հերոսը և նրա նման հերոս տղաները այդ անում են մարտի դաշտում։ «Վլադը փրկում է ևս մի կյանք, ով խոստացել է Վլադին ծանոթացնել այն երեխաների հետ, ում հայրիկի կյանքը փրկել է հենց Վլադը։Այդ զինվորը Մեծամորից է․ երեսուն տարեկան։Նրան եղբայրս մի քանի կիլոմետր շալակած տարել է'



փրկելով թշնամու ճիրաններից»։Վլադի հերոսությունների մասին խոսում է ամբողջ գյուղը և այնպիսի տպավորություն է, որ այդպես էլ պետք է լիներ։ Իսկ գիտե՞ս ինչու հարգելի ընթերցող։Այո՛, դու ճիշտ ես, որովհետև Վլադը հերոս է եղել դեռ մանկուց, պարզապես այդ մասին խոստովանեց մի փոքր ուշ։ Վլադի հերոսությունների մասին խոսել կարելի է անվերջ, քանի որ նա փրկել է մի շարք կյանքեր, իսկ նրա կյանքը փրկել է այն թուղթը, որը պարզապես կոչվում է «Զինվորական գրքույկ»։ «Երբ ականը պայթել է(եթե չեմ
սխալվում), այդ բեկորը դիպչել է նրան։Բարեբախտաբար պատռվել է զինվորական գրքույկի կազմը և այդպես փրկել եղբորս




կյանքը»։ Քրոջ հետ զրույցից պարզ դարձավ, որ Վլադը ընկերուհի ունի՝ այն միակ ուժը, ով կարողացել է մարտերի ժամանակ Վլադին դուրս բերել այդ ծանր վիճակից։«Ես միշտ դեմ եմ եղել, որ աղջիկը զինվոր ընկեր ունենա․պատճառը հասկանալի է, սակայն այս դեպքից հետո կարծիքս փոխեցի և հասկացա, որ այդ աղջիկը եղբորս տվող ամենամեծ ուժն է»։ Վլադիմիրը մարտեր է մղել տարբեր վայրերում և այդ ընթացքում ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Վերջին մարտերը մղել է Շուշիի




մատույցներում, իսկ «նախքան այդ, արդեն երկու անգամ վիրավորվել է, երեք անգամ հրաշքով փրկվել մահից։Նոյեմբերի 9-ին նրա ծննդյան օրն էր։Նա արդեն աչքերից վիրավորվել էր և լավ չէր տեսնում։Այդ օրը զանգահարեց մեզ և ասաց․«լավ չեմ տեսնում և վստահ չեմ, որ կվերադառնամ։Այնպիսի տպավորություն էր՝ կարծես ուզում էր հրաժեշտ տալ մեզ։ Շուշիի համար մղվող մարտերում երկու ոտքից վիրավորվեց, որից հետո նրան տեղափոխել էին Ստեփանակերտ»։
Վլադիմիրը հիմա գտնվում է Երևանում՝ հիվանդանոցում․ունի երկկողմանի թոքաբորբ, աչքերի վնասվածք, ինչպես նաև բեկորային վնասվածքներ ոտքերի շրջանում։



Ցանկությունը մեծ էր հերոսին տեսնելու, սակայն մեզ չհաջողվեց, քանի որ տեսակցությունը արգելված էր։Սակայն մենք կարողացանք հեռախոսազրույցի միջոցով կապ հաստատել նրա հետ։Երկար զրուցել չկարողացանք, քանի որ նրա համար հեշտ չէր խոսել այդ մասին, իսկ թե ինչու՞, պատասխանեց․«լավ հիշողություններ չունեմ, այդ պատճառով չեմ կարողանում խոսել այդ մասին»։ Նշեմ մի կարևոր հանգամանք ևս հարգելի ընթերցող՝ Վլադիմիր Բաբայանը առաջին իսկ օրից եղել է մարտի դաշտում և իր կատարած քաջագործությունների համար արժանացել է ավագ լեյտենանտի կոչմանը։ Եվ ինչպես ասում է մեր հերոսը․ «պատվով եմ կրում այդ կոչումը ու ապաքինվելուց հետո անմիջապես համալրելու եմ հայոց բանակի շարքերը»։



Պատրաստեց Նաիրա Կարապետյանը