Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 19/01/2021 12:44
68 տարեկանում՝ ուղեղի կաթվածից մահացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործից Վիգեն Ստեփանյանը։ | Հայտարարվում է «Կոնդ» թաղամասի զարգացման էսքիզ-նախագծի մրցույթ | Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 236 նոր դեպք. մահացել է 14 մարդ | Կարդինալն ու գործակալը. ով է՞ կանգնած Արարատ Միրզոյանի գործակալ լինելու բացահայտման ետևում. politik. am | Հունվարի 28-ին պետք է տեղեկանանք մեր զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների իրական թվերի մասին՝ անուն առ անուն.Դեմոյան | Էլինա Ջանիբեկյանի հրապարակումը Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցուց | Ռուսաստանի ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել Արցախից | Արցախում քաղաքացիները փակել են Դրմբոնի խաչմերուկը |

Ռազմական

Ընթանում են զորքերի վերակազմակերպման աշխատանքներ. Արցախի ՊԲ հրամանատարը՝ Վաղարշակ Հարությունյանին
Ընթանում են զորքերի վերակազմակերպման աշխատանքներ. Արցախի ՊԲ հրամանատարը՝ Վաղարշակ Հարությունյանին
03/12/2020 14:58

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Պաշտպանության բանակի հրամանատարը ներկայացրել է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, առաջնագծում իրականացվող աշխատանքները եւ նոր ենթակառուցվածքների ստեղծման ընթացքը: Միքայել Արզումանյանն ընդգծել է, որ հետագա խնդիրների լիարժեք կատարման եւ Արցախի անվտանգության ապահովման համար ընթանում են զորքերի վերակազմակերպման եւ ստորաբաժանումների խնդիրների ու կառուցվածքի վերանայման աշխատանքներ: ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորել է Պաշտպանության բանակում իրականացվող լայնածավալ աշխատանքները, հավաստիացրել, որ ձեռնարկվելու են հնարավոր բոլոր գործողությունները հայկական երկու հանրապետությունների անվտանգային համակարգի վերափոխման եւ առավել ամրապնդման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաեւ ՌԴ խաղաղապահ զորախմբի հետ փոխգործակցությանը վերաբերող հարցերին: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է նաեւ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն, զրուցել զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ, նշել որոնողական խմբերի ավելացման անհրաժեշտությունը: Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարը ԱՀ նախագահի, ԱՀ ՊԲ հրամանատարի եւ ԱՀ ԱԻՊԾ ղեկավարի հետ մասնակցել է անհայտ կորած եւ գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ հանդիպմանը:

 

Վաղարշակ Հարությունյանը հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը շուրջօրյա բանակցություններ է վարում ադրբեջանական եւ ռուսական կողմերի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ որոնումների ինտենսիվությունը բարձրացնելու եւ որոնողական տարածքներն ընդլայնելու ուղղությամբ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է նաեւ, որ պարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում ՌԴ իր պաշտոնակցի, Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի հետ՝ քննարկումների առանցքում պահելով գերության մեջ հայտնվածների վերադարձի եւ զոհվածների մարմինների փոխանակման հարցը: