Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 19/01/2021 12:32
Հայտարարվում է «Կոնդ» թաղամասի զարգացման էսքիզ-նախագծի մրցույթ | Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 236 նոր դեպք. մահացել է 14 մարդ | Կարդինալն ու գործակալը. ով է՞ կանգնած Արարատ Միրզոյանի գործակալ լինելու բացահայտման ետևում. politik. am | Հունվարի 28-ին պետք է տեղեկանանք մեր զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների իրական թվերի մասին՝ անուն առ անուն.Դեմոյան | Էլինա Ջանիբեկյանի հրապարակումը Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցուց | Ռուսաստանի ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել Արցախից | Արցախում քաղաքացիները փակել են Դրմբոնի խաչմերուկը | ԱՄՆ ազդեցիկ 2 հայ փաստաբանները պատերազմի ընթացքում Արցախում ու ՀՀ-ում կատարել են բացառիկ դեր․ ՀՀ ՄԻՊ |

Life

Արնաքամ էի լինում, ընկերս քարեր էր նետում վրաս, որ չքնեմ. պատմում է պատերազմի մասնակից զինծառայող բժիշկը (տեսանյութ)
Արնաքամ էի լինում, ընկերս քարեր էր նետում վրաս, որ չքնեմ. պատմում է պատերազմի մասնակից զինծառայող բժիշկը (տեսանյութ)
03/12/2020 09:21

Հայկ Աղաջանյանը ծառայության է մեկնել որպես պայմանագրային զինծառայող՝ բժիշկ: Սեպտեմբերի 27-ին Հայկն արթնացել է արկերի ձայներից: Երկու ընկերների հետ շտապել են դիրքեր՝ վիրավորներին օգնելու: Ճանապարհին հակառակորդը թիրախավորել է շտապօգնության մեքենան: «Մեքենայից իջանք, ու զգացինք, որ մեզ վրա արդեն կրակում են: Մենք զենքի ձայն ենք լսում, ու պատկերացնում էինք, թե որքան են մեզ մոտեցել: Կրակահերթից զոհվեց ընկերս՝ Յուրին: Սողեսող փորձեցինք մոտենալ, որ օգնենք, այդ ժամանակ էլ վիրավորվեցինք: Յուրիին էլ արդեն անհնար էր օգնել: Մենք իրար էլ չէինք կարողանում օգնել: Իմ ձեռքերն էին վիրավոր, ընկերոջս՝ Արթուրի ոտքերը: Նաև ձեռքիս զարկերակն էր շատ լուրջ վնասվել», - պատմում է Հայկ Աղաջանյանը: Շոկային վիճակից Հայկը որոշ ժամանակ ցավ չի զգացել: Հետո արդեն վիճակն սկսել է բարդանալ: Փրկվելու հույսն ամեն րոպե ավելի աննշան էր դառնում:   «Անցավ մոտավորապես 20 րոպե ու ցավը սկսեց ուժեղանալ: Փորձեցի ինքս իմ ցավը մեղմացնել, շարժվեցի, ու այս անգամ արդեն կրակեցին մեջքիս: Ցավից գալարվում էի: Չգիտեմ՝ ինչ հրաշքով եմ ողջ մնացել», - պատմում է Հայկը:   Հայկը պատմում է, որ այդ պահին երազում էին՝ միայն թե վերջին գնդակը լինի: Բայց պատերազմն ունի ի՛ր կանոնները, որտեղ երազանքները թիթեռի կյանք ունեն: Միանգամից 5 տանկ հայտնվում է Հայկի ու Արթուրի դիմաց՝ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: Հայկն ու ընկերը հայտնվում են կյանքի ու մահվան սահմանագծին՝ բառի ամենաուղիղ իմաստով: «Մեզ գլորեցինք մի կողմ, տանկերն անցամ մեր կողքով: Այդ ժամանակ գիտակցեցինք, որ փրկության հույս չկա: Գիտակցեցինք, որ արդեն իրենց տարածքում ենք: Մեր տեղը ոչ ոք չգիտեր ու մեզ մոտ կապի միջոցներ չկային», - պատմում է Հայկը: