Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 27/01/2021 01:49
Տարածաշրջանային այցի շրջանակներում Իրանի ԱԳ նախարարը այսօր կժամանի Հայաստան | Չի կարելի անձով պայմանավորված, իշխանություն երկարացնելու համար օրենք փոխել. Թովմասյանը՝ ԱԺ–ի լուծարման գաղափարի մասին | Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ | Չգիտենք՝ թշնամին Սեւանա լիճը կթունավորի՞, թե՞ ոչ. Վարագյանը՝ գետերի ակունքներն Ադրբեջանին հանձնելու մասին | Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ | Մեծ Շենի դպրոցն այդպես էլ չի բացվել, գյուղացիները վախենում են գյուղ վերադառնալ. ինչ իրավիճակ է Արցախի գյուղերում | Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել. փորձագետի արձագանքը՝ Փաշինյանի անձնագիրը հափշտակելու՝ ԱԳՆ բացատրությանը | Լավրով. Մենք չենք պատրաստվում առանց ուշադրության թողնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում |

Աշխարհ

Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահը. Արա Աբրահամյան
Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահը. Արա Աբրահամյան
29/11/2020 22:58

Ռուսաստանում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որին դիմել են նամակով: Այս մասին տեղեկացնում է Աբրահամյանի ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունից։ «Մենք պարտավոր ենք այդ հարցով զբաղվել (գերիների վերադարձի՝ խմբ.)… Հանդիպել եմ նախագահի՝ միջազգային հարցերով օգնականի՝ Յուրի Ուշակովի հետ: Առաջին խնդիրը դա ենք դրել: Նամակ ենք գրել նախագահին, մենք ստացել ենք պատասխան: Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահն անձամբ ինքն է զբաղվում»,- ասել է Աբրահամյանը:

 

Նրա խոսքով՝ Պուտինին ուղղված նամակում իրենք մտահոգություն են հայտնել այն հարցի շուրջ, թե ինչպես է Ադրբեջանը կատարում համատեղ հայտարարության՝ ռազմագերիներին առնչվող կետի իրագործումը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: