Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/11/2020 08:27
Արվեստագետները վաղը կրկին երթ կիրականացնեն | Հոգեւոր Հայաստանը պարտվել է նոր Հայաստանին. Տավուշի թեմի առաջնորդ | Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահը. Արա Աբրահամյան | Վարչապետի մեքենային ձվով հարվածելու համար քաղաքացին բերման չի ենթարկվել․ ոստիկանություն | «Ի՞նչ կարող ես անել հենց դու մեր տղաներին ավելի արագ տուն վերադարձնելու համար». Նարեկ Մարգարյան | Ինչպես է «Դիզափայտ ջոկատ»-ը կազմակերպել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ինքնապաշտպանությունը | «Առկա շփոթում լղոզվում է իրական կորստի չափը». Ռաֆայել Թեյմուրազյան | Իրանում Ս. Թադեոս հայկական վանքին նվիրված նամականիշ է թողարկվել |

Life

ՇՈՒՇԻԻ ՄԱՏՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՀԵՐՈՍԱԲԱՐ ԸՆԿԱԾ ՊԲ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ, ԳՆԴԱՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԱԳՅԱՆԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂԻՆ
ՇՈՒՇԻԻ ՄԱՏՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՀԵՐՈՍԱԲԱՐ ԸՆԿԱԾ ՊԲ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ, ԳՆԴԱՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԱԳՅԱՆԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂԻՆ
21/11/2020 23:11

Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալը հետմահու պարգևատրվել է Մարտական Խաչի առաջին աստիճանի մեդալով։
Տիկին Ինեսան հեռախոսից ամուսնու համարը չի ջնջել, դեռ զանգի սպասումով է: Այդ համարից վերջին զանգը նոյեմբերի 7-ին էր: Հենց այդ օրն էլ Շուշիի մատույցներում հերոսաբար ընկել է գնդապետ Ավագյանը։ Նա մի քանի ամիս առաջ էր նշանակվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ: Գնդապետ Ավագյանի մեդալների ու դիպլոմների համար տանը այլևս տեղ չկա: Կինը թվարկում է, թե ամուսինը երբ որտեղ հայտնվեց ու ինչպես դարձավ զինվորական: Սկզբում ֆիզմաթ թեքումով դպրոց, հետո տնտեսագիտական համալսարան, բայց ապագա գնդապետին թվերը չէին սպասում, այլ զենքն ու զինվորական համազգեստը: Հետո ռազմական համալսարան ու արտասահման. զինվորական գիտելիքները ամրապնդել էր պետք: Այս պարը տիկին Ինեսայի սրտում միշտ կմնա, Ռուսաստանում ռազմական ակադեմիայի ավարտական երեկույթի պարն է. հիշողությունների մի ամբողջ կծիկ է բացում այն: Հետո եկավ ծառայության շրջանը. ընտանիքի հետ Վանաձոր, Վարդենիս, Գորիս և այսպես շարունակ: Միասին՝ ընտանիքով ծառայեցին հայրենիքին: Արժանի ժառանգ դաստիարակելու համար մայրը հավաքում է գնդապետի հետ կապված ամեն ինչ, իր երկու հասուն զավակներին փոխանցելու և երկու տարեկան դստերը հերոս հոր մասին պատմելու համար: Կոչումով ցածր, բայց գնդապետին իր ընկերը համարող Էդուարդը ռազմական համալսարանում է ծանոթացել Հովհաննեսի հետ: Քննությունների համար օգնում էր ավագ ընկերը, անգամ աշխատասենյակը տրամադրում, որ կուրսանտները պարապեն: Գնդապետ Ավագյանի համար կրթությունը առաջնային էր․երկար դադարից հետո հանդիպեցին ռազմաճակատում: Գնդապետը


բոլոր ընկերներին ու հարազատներին, ում հանդիպել է ռազմի դաշտում նույն հարցն է տվել՝ դու այստեղ ինչ ես անում, վստահ գիտակցելով, որ բոլորն էլ կոչված ու զորակոչված էին մեկ նպատակի: Մայոր Ցոլակյանը հիշում է, պատերազմի օրերին երբ շրջափակման մեջ է հայտնվել, ու երբ դուրս է եկել , առաջինը գնդապետ Ավագյանին է տեսել: չէր սպասում, որ Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալն իրեն նախ այդպես կդիմավորեր, հետո էլ կլիներ առաջնագծում՝ զինվորի կողքին: Ավագ դուստրը լավ է հիշում հոր տված խորհուրդները: Ավելացնում է, միշտ դասերը անելուց հետո սպասում էր, որ հայրը գա. մաթեմատիկական անհասկանալի հարցերին միայն հայրը կարող էր պատասխանել, նա էր օգնում ավարտել դասերը: Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալը հետմահու պարգևատրվել է Մարտական Խաչի առաջին աստիճանի մեդալով։