Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/11/2020 09:46
Արվեստագետները վաղը կրկին երթ կիրականացնեն | Հոգեւոր Հայաստանը պարտվել է նոր Հայաստանին. Տավուշի թեմի առաջնորդ | Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահը. Արա Աբրահամյան | Վարչապետի մեքենային ձվով հարվածելու համար քաղաքացին բերման չի ենթարկվել․ ոստիկանություն | «Ի՞նչ կարող ես անել հենց դու մեր տղաներին ավելի արագ տուն վերադարձնելու համար». Նարեկ Մարգարյան | Ինչպես է «Դիզափայտ ջոկատ»-ը կազմակերպել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ինքնապաշտպանությունը | «Առկա շփոթում լղոզվում է իրական կորստի չափը». Ռաֆայել Թեյմուրազյան | Իրանում Ս. Թադեոս հայկական վանքին նվիրված նամականիշ է թողարկվել |

Քաղաքականություն

ՀՀ կառավարությունը հաստատել է արցախահայությանն աջակցություն ցուցաբերելու երկրորդ միջոցառումը
ՀՀ կառավարությունը հաստատել է արցախահայությանն աջակցություն ցուցաբերելու երկրորդ միջոցառումը
21/11/2020 23:09

Հայաստանի կառավարությունը հաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառումը: Միջոցառման նպատակն է՝ սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի վերը նշված տարածքների համայնքների հաշվառում և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը՝ առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ:


Սոցիալական աջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ։

Միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվելու է ծնողին, եթե երեխայի ծնողը հանդիսանում է ծրագրի շահառու: Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը:

Միանվագ դրամական օգնությունը տրամադրվեու է Հայփոստի և Արցախփոստի միջոցով:

Ծրագիրը կիրականացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը նվիրաբերված միջոցներով: