Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/11/2020 08:08
Արվեստագետները վաղը կրկին երթ կիրականացնեն | Հոգեւոր Հայաստանը պարտվել է նոր Հայաստանին. Տավուշի թեմի առաջնորդ | Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահը. Արա Աբրահամյան | Վարչապետի մեքենային ձվով հարվածելու համար քաղաքացին բերման չի ենթարկվել․ ոստիկանություն | «Ի՞նչ կարող ես անել հենց դու մեր տղաներին ավելի արագ տուն վերադարձնելու համար». Նարեկ Մարգարյան | Ինչպես է «Դիզափայտ ջոկատ»-ը կազմակերպել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ինքնապաշտպանությունը | «Առկա շփոթում լղոզվում է իրական կորստի չափը». Ռաֆայել Թեյմուրազյան | Իրանում Ս. Թադեոս հայկական վանքին նվիրված նամականիշ է թողարկվել |

Քաղաքականություն

Այլևս կասկած չի հարուցում այն փաստը, որ Հայաստանում քաղաքական որոշում է եղել Շուշին հանձնել առանց մարտերի. Ղազինյան
Այլևս կասկած չի հարուցում այն փաստը, որ Հայաստանում քաղաքական որոշում է եղել Շուշին հանձնել առանց մարտերի. Ղազինյան
21/11/2020 21:58

Այլևս կասկած չի հարուցում այն փաստը, որ Հայաստանում քաղաքական որոշում է եղել Շուշին հանձնել առանց մարտերի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը: «Այլևս կասկած չի հարուցում այն փաստը, որ Հայաստանում քաղաքական որոշում է եղել Շուշին հանձնել առանց մարտերի: Ու հանձնումը պետք է տեղի ունենար հենց նոյեմբերի 9-ին՝ ադրբեջանի դրոշի օրը, ինչը գեղեցիկ փաթեթավորված նվեր էր ադրբեջանին: ՌԴ բոլոր ջանքերը կասեցնել այդ արհավիրքը մերժում էր ստանում Փաշինյանի կողմից: Դա նշանակում է, որ ՀՀ զինված ուժերը չեն ապահովել անառիկ բերդ Շուշիի անհրաժեշտ պաշտպանությունը, այլ դա թողել են բացառապես հայրենասեր ու քաջարի կամավորականների ուսերին: Բայց ինչ աստիճանի ստոր ու տականք պետք է լինես, որ Շուշիի պաշտպանության եկած հայրենասեր տղերքին չասես, տղե՛րք, իզուր մի կռվեք, Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է, և այն արդեն հանձնած է առանց մարտերի: Քանի հարյուր հայորդիներ իրենց կյանքը զոհեցին՝ չհասկանալով, որ զոհվում են ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉԻ . . .»: