Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/11/2020 08:05
Արվեստագետները վաղը կրկին երթ կիրականացնեն | Հոգեւոր Հայաստանը պարտվել է նոր Հայաստանին. Տավուշի թեմի առաջնորդ | Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահը. Արա Աբրահամյան | Վարչապետի մեքենային ձվով հարվածելու համար քաղաքացին բերման չի ենթարկվել․ ոստիկանություն | «Ի՞նչ կարող ես անել հենց դու մեր տղաներին ավելի արագ տուն վերադարձնելու համար». Նարեկ Մարգարյան | Ինչպես է «Դիզափայտ ջոկատ»-ը կազմակերպել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ինքնապաշտպանությունը | «Առկա շփոթում լղոզվում է իրական կորստի չափը». Ռաֆայել Թեյմուրազյան | Իրանում Ս. Թադեոս հայկական վանքին նվիրված նամականիշ է թողարկվել |

Տարածաշրջան

Շոյգուն և Ալիևը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը |tert.am|
Շոյգուն և Ալիևը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը |tert.am|
21/11/2020 17:25

tert.am: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ․ կողմերը քննարկել են ԼՂ հարցով հայտարարության կյանքի կոչման մանրամասները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հայտարարությունից հետո արագ և դինամիկ կերպով առաջ շարժվելու ժամանակն է»,- հայտարարել է Շոյգուն և հավելել, որ հայտարարությունից դեռ երկար ժամանակ չի անցել, սակայն խաղաղապահ ուժերն արդեն նախապես որոշված 23 դիրքերում են։

«Շփման գծի երկայնքով անվտանգության ապահովան համար վերահսկողության տակ են վերցված հիմնական մայրուղիները։ Փախստականների վերադարձի գործընթացը մեկնարկել է։ Այսօրվա դրությամբ արված գործերը տալիս են իրենց արդյունքները։ Այս ընթացում կրակի դադարեցման ռեժիմը պահպանվել է, և ես վստահ եմ, որ այդպես էլ շարունակվելու է»,- հայտարարել է նա։

Նշենք, որ նախքան Բաքու մեկնելը, Շոյգուն այցելել է Երևան: