Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/11/2020 08:58
Արվեստագետները վաղը կրկին երթ կիրականացնեն | Հոգեւոր Հայաստանը պարտվել է նոր Հայաստանին. Տավուշի թեմի առաջնորդ | Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահը. Արա Աբրահամյան | Վարչապետի մեքենային ձվով հարվածելու համար քաղաքացին բերման չի ենթարկվել․ ոստիկանություն | «Ի՞նչ կարող ես անել հենց դու մեր տղաներին ավելի արագ տուն վերադարձնելու համար». Նարեկ Մարգարյան | Ինչպես է «Դիզափայտ ջոկատ»-ը կազմակերպել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ինքնապաշտպանությունը | «Առկա շփոթում լղոզվում է իրական կորստի չափը». Ռաֆայել Թեյմուրազյան | Իրանում Ս. Թադեոս հայկական վանքին նվիրված նամականիշ է թողարկվել |

Մամուլի տեսություն

Սկանդալային փաստեր Հայաստանի նորանշանակ արտգործնախարարի մասին․ Mediaport
Սկանդալային փաստեր Հայաստանի նորանշանակ արտգործնախարարի մասին․ Mediaport
20/11/2020 12:51

Mediaport Telegram-ալիքը սկանդալային փաստեր է ներկայացրել Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի մասին։

«1996 թ.-ից  ԱԳՆ-ում աշխատող Այվազյանն դիվանագիտական կորպուսի թերևս ամենահեղինակազուրկ կադրերից է:

Նա Արգենտինայում ՀՀ դեսպան է  նշանակվել բարերար Էդուրարդո Էռնեկյանին քծնելու և այդ պահին գործող դեսպանի դեմ վարկաբեկիչ զեկուցագրեր գրելու արդյունքում, որոնք հետագայում մոռացել է ջնջել համակարգչից՝ ծաղրի առարկա դառնալով ԱԳՆ-ում:

Դեսպան եղած ժամանակ Արա Այվազյանը զբաղվել է դիվանագիտական պետհամարանիշներով մեքենաների առքուվաճառքով, բայց սա նրա կենսագրության ամենախայտառակ դրվագը չէ: Ապրիլի 23-ին՝ Ցեղասպանության տարելիցի նախօրեին, նա, ընդունելով Արգենտինայում Թուրքիայի դեսպանի հրավերը,  առանց որևէ մեկին տեղյակ պահելու,  գնացել է Թուրքիայի դեսպանի հետ գինի խմելու և մեկնարկած ջահերով երթի պատճառով տևական ժամանակ չի կարողացել դուրս գալ Թուրքիայի դեսպանատնից:

Մեկ այլ խայտառակ դրվագ էլ կա. Արա Այվազյանի վարորդը հափշտակել է ՀՀ դեսպանության սեյֆում եղած կանխիկ դրամական միջոցները ու թեև բոլորը գիտեին նրա գտնվելու վայրը, սակայն ոչինչ չձեռնարկվեց հանցագործին պատժելու համար, քանի որ նա Ավյազյանների ընտանիքի մտերիմն էր:

Նա բացարձակ չի տիրապետում ղարաբաղյան բանակցությունների ո՛չ պատմությանը, ո՛չ էլ ընթացքին:

անդրադարձ կա նաև նախօրենին Նիկոլ Փաշինյանի կողմից արտգործնախարար նշանակված Արա Այվազյանին:

Ըստ Իսպանալեզու «Laseptima» պարբերականի՝ 2008 թվականի հունվար ամսին հրապարակած «Դիվանագիտական կոնտրաբանդա» վերնագրով  նյութի՝ Արա Այվազյանը տարբեր երկրների` ինչպես օրինակ Նիգերիա, Պակիստան, Չիլի, Մարոկկո, Բոլիվիա, Բելառուս  շուրջ 13  դիվանագետների հետ ներքաշված է եղել թանկարժեք մեքենաների առք ու վաճառքի, դրանք սեփականաշնորհելու և հարկային պարտավորությունները թաքցնելու գործողություններով զուգորդված կոնտրաբանդայի կազմում: Պարբերականը հատուկ շեշտել է, որ ներգրավված դիվանագետները հանցավոր սխեման իրագործելիս միտումնավոր օգտվել են իրենց դիվանագիատական անձեռնմխելիությունից»,- գրում է տելեգրամյան ալիքը: