Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/11/2020 08:47
Արվեստագետները վաղը կրկին երթ կիրականացնեն | Հոգեւոր Հայաստանը պարտվել է նոր Հայաստանին. Տավուշի թեմի առաջնորդ | Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահը. Արա Աբրահամյան | Վարչապետի մեքենային ձվով հարվածելու համար քաղաքացին բերման չի ենթարկվել․ ոստիկանություն | «Ի՞նչ կարող ես անել հենց դու մեր տղաներին ավելի արագ տուն վերադարձնելու համար». Նարեկ Մարգարյան | Ինչպես է «Դիզափայտ ջոկատ»-ը կազմակերպել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ինքնապաշտպանությունը | «Առկա շփոթում լղոզվում է իրական կորստի չափը». Ռաֆայել Թեյմուրազյան | Իրանում Ս. Թադեոս հայկական վանքին նվիրված նամականիշ է թողարկվել |

Քաղաքականություն

«Ալիևյան Ադրբեջանին այնպիսի հարված պետք է հասցվի, որ այնտեղ քաղաքական անկայունությունն ի վերջո տապալի խամաճիկ ղեկավարին». Ն. Դիլբարյան
«Ալիևյան Ադրբեջանին այնպիսի հարված պետք է հասցվի, որ այնտեղ քաղաքական անկայունությունն ի վերջո տապալի խամաճիկ ղեկավարին». Ն. Դիլբարյան
29/10/2020 10:47

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենական այս պատերազմի առաջին իսկ օրերից մեր բոլորի կարգախոսը դարձավ՝ «հաղթելու ենք» ծիսական աղոթքի խորհուրդ ստացած արտահայտությունը, բայց արդյոք մենք պետականորեն և ամեն քաղաքացու գիտակցական մակարդակում հստակեցրել ենք, թե ինչ է նշանակում հաղթանակը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական հորդայի սկսած պատերազմում, որտեղ Թուրքիայի միջոցով ներգրավվեցին ահաբեկիչ գրոհայինները Սիրայից և Լիբիայից, Պակիստանից: Երեք ապարդյուն հրադադարների հեղձ ընթացքով ընդմիջարկվող այս արյունալի պատերազմը ցույց տվեց, որ թշնամին ունի հստակ նպատակ՝ գրավել Արցախը, ապա՝ ներխուժել Սյունիք և Նախիջևանի ուղղությամբ օղակ ձևավորել Հայաստանի Հանրապետության շուրջ: Նրանց պատերազմը հայկական պետականության դեմ է, էթնիկ զտումներով, մեր հայրենազրկման ծրագրով: Ուստի մենք ևս պետք է ձևավորենք մեծ և փոքր մեր օրակարգերը: Հայաստանի հաղթանակը նշանակելու է թուրք-բոլշևիկյան դաշինքի արդյունքում ձևավորված Ադրբեջան արհեստածին պետության կազմալուծումը, որպեսզի տարածքների ամբողջականության սկզբունքը վերջնականապես կորցնի իր արդիականությունը: Միայն այս պարագայում մենք կկարողանանք Արցախ և Հայաստան վերադարձնել հին ու նոր ժամանակների փախստականներին, որովհետև ամենաանվտանգը դառնալու է ազատագրված հայրենիքը, այսօր ամենուր ծավալվող իրադարձությունները ցույց են տալիս, որ այստեղ պիտի կռվենք՝ ապահովելու մեր անվտանգությունը, Վալանսում ու Լիոնում, Գերմանիայի քաղաքներում և այլուր մեր ազգակիցներին սպառնալու է թիկունքից գլխին հասցված մուրճի նենգ հարվածը, քանի այստեղ նրանց չենք ջախջախել: Այս մեծ օրակարգին պիտի ծառայեցվեն մեր ռազմական բոլոր գործողությունները պետականորեն կազմակերպվող, ալիևյան Ադրբեջանին այնպիսի հարված պետք է հասցվի, որ այնտեղ քաղաքական անկայունությունն ի վերջո տապալի թուրքական խամաճիկ ղեկավարին: Ու այդ ընթացքում հենց այս պահին պիտի զարգացնենք մեր ռազմաարդյունաբերական համալիրը, նաև կենտրոնացվեն մեր ուղեղները, զինապարտության տարբեր ձևեր կան՝ ապագա տաղանդավոր ինժեներներին ու ռադիոֆիզիկներին պետք է գործուղել լավագույն բուհեր՝ զենքեր ծրագրելու, նոր պատերազմներն ուղեղների պատերազմներ են, տեխնոլոգիական և գիտական: Թույլ չպիտի տանք, որ մեր հայրենիքի տարածներում՝ Կովսականում, Ջրականում, Որոտանում... ահաբեկչական կենտրոնակայաններ ստեղծվեն, ինչը Թուրքիան սկսում է անել, այնտեղ Սիրիայից հարյուր հազարավոր փախստականներ կան, որոնցից կազմավորում են գրոհային-ահաբեկիչների ջոկատներ, մենք հետ ենք նահանջում տարբեր մարտավարական պատճառներով, իսկ նրանք ռազմավարական քայլեր են կատարում, մեր շուրջ բերում և տեղակայում ահաբեկիչների հենակետեր, ինչպես Իդլիբում: Անողոք պատերազմ է, հաղթելու միակ միջոցը ցավոտ հարվածներ Ադրբեջանի ենթակառուցվածքներին՝ երկաթուղային և վառելիքային, և հաղթանակ՝ Ադրբեջանի կազմաքանդում: Մեր ներսում եղած զայրույթն ու ցասումն ուղղենք դեպի դուրս»: