Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/11/2020 08:03
Արվեստագետները վաղը կրկին երթ կիրականացնեն | Հոգեւոր Հայաստանը պարտվել է նոր Հայաստանին. Տավուշի թեմի առաջնորդ | Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահը. Արա Աբրահամյան | Վարչապետի մեքենային ձվով հարվածելու համար քաղաքացին բերման չի ենթարկվել․ ոստիկանություն | «Ի՞նչ կարող ես անել հենց դու մեր տղաներին ավելի արագ տուն վերադարձնելու համար». Նարեկ Մարգարյան | Ինչպես է «Դիզափայտ ջոկատ»-ը կազմակերպել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ինքնապաշտպանությունը | «Առկա շփոթում լղոզվում է իրական կորստի չափը». Ռաֆայել Թեյմուրազյան | Իրանում Ս. Թադեոս հայկական վանքին նվիրված նամականիշ է թողարկվել |

Իրավունք

Հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱԱՏՄ-ն հարուցել է 788 վարչական վարույթ
Հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱԱՏՄ-ն հարուցել է 788 վարչական վարույթ
29/10/2020 10:43

2020 թ․ հունվար-սեպտեմբերին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացրել է 23.932 վերահսկողական գործողություն․ 2019 թ․ ողջ տարվա նկատմամբ դրանց թիվն ավելացել է շուրջ 1329.6%-ով։ 23.932 վերահսկողական գործողության շրջանակում հարուցվել է 788 վարչական վարույթ, համավարակով պայմանավորված արտակարգ դրության շրջանում իրականացվել է 23.144 մշտադիտարկում: Նշված ժամանակահատվածում տեսչական մարմնի կողմից նշանակվել է 242 տուգանք:

 

Համավարակի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրության շրջանում 23.144 մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ՝ կապված անվտանգության կանոնների ոչ լիարժեք պահպանման հետ։

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ներհիվանդանոցային վարակման կանխարգելման նորմերի խախտումներ արձանագրվել են, մասնավորապես, նաեւ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություներում, ներառյալ՝ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններ:

Արձանագրված խախտումների հիմքով կայացվել է տնտեսավարող սուբյեկտների գործունեության ժամանակավոր կասեցման 2.866 որոշում: