Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2020 15:03
Դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան. Սերժ Սարգսյան | Հանրահավաք Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂ | «Վտանգված է Սյունիքը». Քաջարանի քաղաքապետն ու ավագանու անդամները պահանջելում են վարչապետի հրաժարականը | Ինչ է կատարվում Երեւան-Աբովյան ավտոճանապարհին | Շատ ուրախ եմ մեր թիմի համար․ Բայրամյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու մասին | Ի՞նչ են քննարկել Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ | Հայաստանում ձյուն է տեղում | Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Արսեն Թորոսյանի հետ կապված որոշում է կայացրել. մանրամասներ |

Աշխարհ

ԱՄՆ-ն «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստում Մոլդովայում. ՌԴ արտաքին հետախուզության պետ
ԱՄՆ-ն «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստում Մոլդովայում. ՌԴ արտաքին հետախուզության պետ
20/10/2020 20:47

ԱՄՆ-ն «հեղափոխական» սցենար է պատրաստում Մոլդովայի համար՝ գործող նախագահ Իգոր Դոդոնի վերընտրման դեպքում: Ինչպես փոխանցում է EADaily-ն, այս մասի հոկտեմբերի 20-ին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

Նրա խոսքով՝ «գունավոր հեղափոխությունների» գծով ամերիկացի մասնագետների խմբի են արդեն պատրաստվում ուղարկել: 

«Ներկա պահին հստակ տեսնում ենք, որ «հեղափոխական» սցենարը ամերիկացիները պատրաստում են նաև Մոլդովայի համար, որտեղ նոյեմբերին նախագահի ընտրություններ են լինելու: Նրանց ձեռք չի տալիս երկրի գործող ղեկավար Իգոր Դոդոնը, որը կառուցողական հարաբերություններ է պահպանում ԱՊՀ երկրների, այդ թվում և Ռուսաստանի հետ»,- ասել է Նարիշկինը:

Նա մասնավորեցրել է, որ հետախուզության տվյալներով՝ ԱՄՆ Պետքարտուղարությունը, գնահատելով Դոդոնի հաղթանակի հնարավորությունները, Քիշնևում իր դեսպանությանը նախապես հանձնարարել է «ընդդիմությանը նախապատրաստել զանգվածային ցույցերի անցկացման»: