Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/11/2020 08:26
Արվեստագետները վաղը կրկին երթ կիրականացնեն | Հոգեւոր Հայաստանը պարտվել է նոր Հայաստանին. Տավուշի թեմի առաջնորդ | Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահը. Արա Աբրահամյան | Վարչապետի մեքենային ձվով հարվածելու համար քաղաքացին բերման չի ենթարկվել․ ոստիկանություն | «Ի՞նչ կարող ես անել հենց դու մեր տղաներին ավելի արագ տուն վերադարձնելու համար». Նարեկ Մարգարյան | Ինչպես է «Դիզափայտ ջոկատ»-ը կազմակերպել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ինքնապաշտպանությունը | «Առկա շփոթում լղոզվում է իրական կորստի չափը». Ռաֆայել Թեյմուրազյան | Իրանում Ս. Թադեոս հայկական վանքին նվիրված նամականիշ է թողարկվել |

Արցախ

Միշտ ասում էր՝ հպարտ եմ, որ Քյարամի ընկերն եմ. 24 տարեկանում երկու պատերազմի մասնակցեց. հարազատներն ու ընկերը՝ նահատակված Դերենիկ Խաչատրյանի մասին
Միշտ ասում էր՝ հպարտ եմ, որ Քյարամի ընկերն եմ. 24 տարեկանում երկու պատերազմի մասնակցեց. հարազատներն ու ընկերը՝ նահատակված Դերենիկ Խաչատրյանի մասին
20/10/2020 20:28

Դերոն շատ ուրախ, դուխով տղա էր, 24 տարեկանում երկու պատերազմի մասնակցեց: Ապրիլյան պատերազմի ժամանակ ծառայում էր, տանկիստ էր, հերոս Քյարամ Սլոյանի դասընկերն էր, նաև զինակից ընկերն էր: Գնաց, հասավ իր ընկերոջը: Tert.am-ին այս մասին պատմեց հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված Դերենիկ Խաչատրյանի ազգական Հայկ Սարգսյանը:

«Ծառայությունից հետո ընդունվեց խաղաղապահ զորքեր, Աֆղանստանում էր, սեպտեմբերի 19-ին եկավ, մեկ շաբաթ հետո մեկնեց Արցախ: Ասում էր՝ Աֆղանստանից գամ, ամուսնանամ: Մահվան մասին լուրերով իմացա. այդ օրը Բելգիայի հայ համայնքով օգնություն էինք ուղարկում Հայաստան, ցերեկվա ժամերին եկա տուն, որ հաց ուտեի, այդ պահին լուրերը սկսվեց, զոհվածների անունները գրեցին ու կարդացի հերոսիս անունը: Զանգահարեցի Հայաստան, բայց իրենց տանը տղամարդ չկար. բոլորն առաջնագծում էին, հայրը, եղբայրը»,- ասաց նա:

Ազգականը ցույց տվեց այն նամակագրությունը, որտեղ Դերենիկը հպարտանում էր այն հաջողությամբ, որին հասել էր Աֆղանստանում: «Ես էլ հասա իմ տրամաբանական ավարտին, ախպերս, մեդալս էլ ստացա, 19-ին թռնում եմ Հայաստան»: Հայկ Սարգսյանը ցույց տվեց նաև Դերենիկի հետ ունեցած վերջին խոսակցությունը. «Հա, ախպերս,  դե, զգույշ ենք էլի, որ կպավ, կկպնի, չնայած՝ կպնի էլ, բան չկա, կանցնի»:

Դերենիկ Խաչատրյանի ընկեր Պարգև Եղիազարյանը  Tert.am-ին փոխանցեց, որ Դերոն ըմբոստ և նպատակասլաց բնավորություն ուներ, իր խոսքի տերն էր,  երազանքները դարձնում էր նպատակ և կարճ ժամանակում փորձում հասնել դրանց:

«Դերոն չէր ենթարկվում ոչ մեկին,  բացի իր մայրիկից, ամեն մի երազանք տիկին Սուսաննայի հետ համաձայնեցնելուց հետո նոր դարձնում էր  նպատակ: Դերոն ծառայության էր, երբ իմացավ իր մանկության ընկերոջ՝ Քյարամի մահվան գույժը, նա թշնամանքով և վրեժի զգացումով էր լցված ազերի հրոսակախմբերի հանդեպ: Իսկ նպատակները մնացին կիսատ և՛ Դերոյի, և՛ Քյարամի, և՛ մեր մյուս հայորդիների, ովքեր իրենց կյանքը զոհեցին հայրենի հողի փրկության և հայ ժողովրդի հարատևության համար: Աֆղանստանից վերադառնալուց հետո,  դեռ չէր էլ հասցրել շունչ քաշել, կարոտն առնել հարազատներից ու ընկերներից, երբ  եկավ ժամանակը կրկին հայրենիքը պաշտպանելու՝ հիմա արդեն Արցախի հյուսիսային շրջանում՝ հեռավոր Քարվաճառի ցրտաշունչ լեռներում: Վերջին անգամ տեսել եմ մեր բակում, բարի գալուստ ասել, չեմ հասցրել նույնիսկ առաջիկա անելիքների մասին տեղեկանալ, ժամանակը սուղ էր»,- պատմեց ընկերը:

Նա ավելացրեց, որ Դերոյի հայրը՝ Խաչատրյան Խաչիկը, ծառայել էր Խորհրդային բանակի տանկային ստորաբաժանման կազմում, պատահականորեն Դերոն շարունակեց հոր գործը, իսկ Դերոյի փոքր եղբայրը՝ Հենրիկը, շուրջ 10 տարի համազգեստին հավատարիմ է մնում, սկզբում «Փոքր Մհեր» ռազմաուսումնական կրթահամալիրում, այնուհետև «Վազգեն Սարգսյանի» անվան ռազմական համալսարանում, իսկ հիմա որպես հրամանատար ՀՀ ԶՈՒ-ում և այսօր հոր հետ միասին, տարբեր ուղղություններով պատերազմում եմ հակառակորդի դեմ:

Նահատակված զինծառայողի ազգական Էմիլ Մարգարյանը պատմեց, որ Դերոն իր ընտանիքի հետ տնակում էր ապրում և Դերոյի գլխավոր նպատակներից մեկը տուն կառուցելն էր, ինչի մասին նաև Քյարամն էր երազում: «Շատ լավատես էր, միշտ առաջ էր նայում, նպատակները իրականացված էր պատկերացնում: Քյարամի ու իր նպատակները նույն էին, իրար շատ էին ոգևորում: Ասում էր՝ հպարտ եմ, որ Քյարամի ընկերն եմ»: