Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 21/10/2020 08:10
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ | ԱՄՆ-ն «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստում Մոլդովայում. ՌԴ արտաքին հետախուզության պետ | Մեկ հաջող օպերացիայով Ադրբեջանի ողնաշարը չենք կոտրել ամբողջությամբ. Արծրուն Հովհաննիսյան | Միշտ ասում էր՝ հպարտ եմ, որ Քյարամի ընկերն եմ. 24 տարեկանում երկու պատերազմի մասնակցեց. հարազատներն ու ընկերը՝ նահատակված Դերենիկ Խաչատրյանի մասին | Մարուսյա տատիկն ու Գառնիկ պապիկն իրենց կովը մորթել, վաճառել ու 100․000 դրամ են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (լուսանկարներ) | Տիգրան Բալայանը համատեղության կարգով նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան | Էս ամեն ինչը կավարտվի, շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք. Արթուր Վանեցյան | Արցախում կիրառվել է դոնբասյան մարտավարությունը, տապալվել է երկրորդ բլիցկրիգը |

Աշխարհ

«Թուրքիան ուղիղ ռազմական միջամտություն է սկսել և փորձում է մտնել և մնալ Հարավային Կովկասում». Ժիրինովսկին ԼՂ հակամարտության գործում Թուրքիայի գործողությունների մասին
«Թուրքիան ուղիղ ռազմական միջամտություն է սկսել և փորձում է մտնել և մնալ Հարավային Կովկասում». Ժիրինովսկին ԼՂ հակամարտության գործում Թուրքիայի գործողությունների մասին
17/10/2020 20:28

Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գործում Թուրքիայի ռազմական ներգրավվածությանը:

 

«Թուրքիան անմիջական ռազմական միջամտություն է սկսել և փորձում է մտնել և մնալ Հարավային Կովկասում: Այն, ինչ չի կարողացել անել 100 տարի առաջ, երբ Համաշխարհային պատերազմն ավարտվեց, և Թուրքիան պարտվող կողմում էր»,- ասել է Ժիրինովսկին Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ռազմարշավում Թուրքիայի գործողությունները բնութագրելիս:

Ելույթ ունենալով Соловьёв LIVE յութուբյան ալիքի եթերում՝ քաղաքական գործիչը մատնանշել է նաև, որ Թուրքիային կասկածում էին Սիրիայի հյուսիսում ահաբեկիչների խմբերին վերջնականապես վերացնելու գործողություններին խոչընդտելու մեջ:

 

«Պարզվում է, որ Թուրքիան ինքն է պաշտպանում այդ ահաբեկիչներին և գրոհայիններին, որպեսզի հետագայում նրանց տեղակայի Լիբիայում, որտեղ իր խաղն է սկսել, և մեր դեմ: Իսկ այժմ արդեն տեղակայել է Ադրբեջանում»,- շեշտել է Ժիրինովսկին:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 16-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 անօդաչու թռչող սարք, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

 Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 33 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախ։