Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 21/10/2020 08:15
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ | ԱՄՆ-ն «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստում Մոլդովայում. ՌԴ արտաքին հետախուզության պետ | Մեկ հաջող օպերացիայով Ադրբեջանի ողնաշարը չենք կոտրել ամբողջությամբ. Արծրուն Հովհաննիսյան | Միշտ ասում էր՝ հպարտ եմ, որ Քյարամի ընկերն եմ. 24 տարեկանում երկու պատերազմի մասնակցեց. հարազատներն ու ընկերը՝ նահատակված Դերենիկ Խաչատրյանի մասին | Մարուսյա տատիկն ու Գառնիկ պապիկն իրենց կովը մորթել, վաճառել ու 100․000 դրամ են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (լուսանկարներ) | Տիգրան Բալայանը համատեղության կարգով նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան | Էս ամեն ինչը կավարտվի, շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք. Արթուր Վանեցյան | Արցախում կիրառվել է դոնբասյան մարտավարությունը, տապալվել է երկրորդ բլիցկրիգը |

Աշխարհ

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանը 100 հազար եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի Արցախին
Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանը 100 հազար եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի Արցախին
17/10/2020 16:36

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում և շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի կողմից Արցախի Հանրապետության բնակչությանը հետևողական աջակցության և մարդասիրական օգնության տրամադրման համար, հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:

Նախարարությունից տեղեկացնում են, որ Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհուրդը երեկ՝ հոկտեմբերի 16-ին, տեղի ունեցած նիստի ընթացքում որոշում է ընդունել 100 հազար եվրոյի մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին՝ հայ բնակչությանն օժանդակելու նպատակով։ Շրջանի նախագահ Լորան Վոքիեն նիստին հնչեցրած իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Այսօր Արցախը մեր կարիքն ունի։ Հայաստանը մեր կարիքն ունի։ Եվ սա այն պահն է, երբ չպետք է չեզոք լինենք մեր իսկ պարտականությունների առջև, այլ ընդհակառակը՝ պետք է օգնություն ցուցաբերենք։ Այսօր մի ամբողջ բնակչություն է ռմբակոծվում։ Չնայած որոշում կայացնելը հեշտ չէ, այնուամենայնիվ, մենք չենք ընկրկում այս դժվարության առջև և պարտավոր ենք օգնել հայ ընտանիքներին։ Հայերը Ֆրանսիայի կողքին են եղել, երբ մենք դրա կարիքը ունեինք։ Այսօր մեր շրջանի մակարդակով մենք կարող ենք այս համեստ օգնությունը տրամադրել՝ ի պատասխան հայ համայնքի սպասումների»։