Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 21/10/2020 07:52
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ | ԱՄՆ-ն «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստում Մոլդովայում. ՌԴ արտաքին հետախուզության պետ | Մեկ հաջող օպերացիայով Ադրբեջանի ողնաշարը չենք կոտրել ամբողջությամբ. Արծրուն Հովհաննիսյան | Միշտ ասում էր՝ հպարտ եմ, որ Քյարամի ընկերն եմ. 24 տարեկանում երկու պատերազմի մասնակցեց. հարազատներն ու ընկերը՝ նահատակված Դերենիկ Խաչատրյանի մասին | Մարուսյա տատիկն ու Գառնիկ պապիկն իրենց կովը մորթել, վաճառել ու 100․000 դրամ են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (լուսանկարներ) | Տիգրան Բալայանը համատեղության կարգով նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան | Էս ամեն ինչը կավարտվի, շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք. Արթուր Վանեցյան | Արցախում կիրառվել է դոնբասյան մարտավարությունը, տապալվել է երկրորդ բլիցկրիգը |

Տարածաշրջան

Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողներ Արեգ Սարգսյանն ու Նարեկ Ամիրջանյանը ողջ են. նրանք հոսպիտալում են ու քիչ առաջ զանգահարել են ծնողներին
Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողներ Արեգ Սարգսյանն ու Նարեկ Ամիրջանյանը ողջ են. նրանք հոսպիտալում են ու քիչ առաջ զանգահարել են ծնողներին
17/10/2020 16:10

Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողներ Արեգ Սարգսյանն ու Նարեկ Ամիրջանյանը ողջ են: Նրանք հոսպիտալում են ու քիչ առաջ զանգահարել են ծնողներին, ասված է փաստաբան Սիրանուշ Սահակյանի ու իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հայտարարությունում: 

«Քիչ առաջ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում։

Հիշեցնեմ, երեկ՝ 16.10, 2020թ Մսրդու Իրավունքների Եվրոպական Դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։

Միևնույն ժամանակ, Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ»: