Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 21/10/2020 08:07
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ | ԱՄՆ-ն «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստում Մոլդովայում. ՌԴ արտաքին հետախուզության պետ | Մեկ հաջող օպերացիայով Ադրբեջանի ողնաշարը չենք կոտրել ամբողջությամբ. Արծրուն Հովհաննիսյան | Միշտ ասում էր՝ հպարտ եմ, որ Քյարամի ընկերն եմ. 24 տարեկանում երկու պատերազմի մասնակցեց. հարազատներն ու ընկերը՝ նահատակված Դերենիկ Խաչատրյանի մասին | Մարուսյա տատիկն ու Գառնիկ պապիկն իրենց կովը մորթել, վաճառել ու 100․000 դրամ են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (լուսանկարներ) | Տիգրան Բալայանը համատեղության կարգով նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան | Էս ամեն ինչը կավարտվի, շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք. Արթուր Վանեցյան | Արցախում կիրառվել է դոնբասյան մարտավարությունը, տապալվել է երկրորդ բլիցկրիգը |

Մամուլի տեսություն

Ստացվել է՝ չենք խուսափում երկարաժամկետ պատերազմից, մինչև ձեռնտու իրավիճակ կստեղծվի. «Փաստ»
Ստացվել է՝ չենք խուսափում երկարաժամկետ պատերազմից, մինչև ձեռնտու իրավիճակ կստեղծվի. «Փաստ»
15/10/2020 10:21

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեխանիզմներին: Լավրովի հարցազրույցը տարբեր վերլուծությունների եւ արձագանքների առիթ դարձավ: «Փաստ» թերթի հետ զրույցում «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Հովսեփ Բաբայանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը պարզապես բացեց «առարկայական բանակցություններ» ասվածը, որը ենթադրում է թեկուզեւ մինչ այս հայտնի երկու կոմբինացիաները. տարածքների զիջում, խաղաղապահների տեղակայում, իսկ Արցախի կարգավիճակն էլ թողնվելու էր հաջորդ փուլին կամ հետագային: «Լավրովն ասաց այն, ինչ այսօր կա սեղանին: Մեծ հաշվով, պարզ դարձավ, թե այս վերջին բանակցություններն ինչի շուրջ են: Բացի դրանից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով հանդես եկավ: Ն. Փաշինյանի խոսքից պարզ է դառնում, որ հայկական կողմը համաձայն չէ այդ տարբերակին, որին համաձայն է Ադրբեջանը: Հիմա այնպիսի իրավիճակ է, որ բանակցային սեղանին մենք այս առումով դժվարություններ ունենք. այսինքն՝ ներկայացված ճանապարհային քարտեզը մեզ համար ընդունելի չէ, որովհետեւ այն չի ապահովելու ո՛չ մեզ համար ցանկալի կարգավիճակը, ո՛չ էլ երկարաժամկետ խաղաղությունը:

 

Սա, իհարկե, դժվարացնում է մեր գործը: Հիմա ստացվում է, որ Հայաստանն ու Արցախը ինչ-որ մի բաղադրիչով մենակ են մնացել թե՛ միջնորդների, թե՛ ադրբեջանաթուրքական տանդեմի առաջ, որովհետեւ, փաստացի, իրենց ասածները համընկնում են Ադրբեջանի ուզածին: Եզրակացնելով թե՛ Ն. Փաշինյանի, թե՛ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքերից՝ մենք պատրաստվում կամ առնվազն չենք խուսափում երկարաժամկետ պատերազմից մինչեւ այն կետը, որտեղ դիվանագիտությամբ ու բանակցություններով մեզ համար քաղաքական ձեռնտու իրավիճակ կստեղծվի»,-ասաց Բաբայանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: