Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 21/10/2020 09:07
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ | ԱՄՆ-ն «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստում Մոլդովայում. ՌԴ արտաքին հետախուզության պետ | Մեկ հաջող օպերացիայով Ադրբեջանի ողնաշարը չենք կոտրել ամբողջությամբ. Արծրուն Հովհաննիսյան | Միշտ ասում էր՝ հպարտ եմ, որ Քյարամի ընկերն եմ. 24 տարեկանում երկու պատերազմի մասնակցեց. հարազատներն ու ընկերը՝ նահատակված Դերենիկ Խաչատրյանի մասին | Մարուսյա տատիկն ու Գառնիկ պապիկն իրենց կովը մորթել, վաճառել ու 100․000 դրամ են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (լուսանկարներ) | Տիգրան Բալայանը համատեղության կարգով նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան | Էս ամեն ինչը կավարտվի, շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք. Արթուր Վանեցյան | Արցախում կիրառվել է դոնբասյան մարտավարությունը, տապալվել է երկրորդ բլիցկրիգը |

Մամուլի տեսություն

Սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0,8 %-ով գնանկում է եղել. «Ժողովուրդ»
Սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0,8 %-ով գնանկում է եղել. «Ժողովուրդ»
15/10/2020 10:20

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանում այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.8 տոկոս գնանկում: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ այն հիմնականում պայմանավորվել է մրգի՝ 9.9, և բանջարեղենի՝ 4.8 տոկոս գնանկումով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մրգի շուկայում սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, արձանագրված գնանկումը կազմել է 9.9 տոկոս: Օրինակ՝ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, էժանացել է ձուկը և ծովամթերքը, սուրճը, թեյը և կակաոն: Մեկ ամսվա ընթացքում թանկացել է շաքարավազը, այն էլ՝ 9.6 տոկոսով: Նույն պատկերն է նաև կաթնամթերքի, պանրի և հավկիթի շուկաներում, այս դեպքում գնաճը կազմել է 4 տոկոս:

 

Միայն ձվի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 19.5 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ մսամթերքի շուկայում ևս թանկացում է արձանագրվել 1 տոկոսի չափով:

Արձանագրենք, որ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, հանրապետությունում թանկացել է նաև ալկոհոլային խմիչքը, ծխախոտը՝ 0.1, հացաբուլկեղենն ու ձավարեղենը՝ 0.3 տոկոսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: