Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 21/10/2020 09:33
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ | ԱՄՆ-ն «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստում Մոլդովայում. ՌԴ արտաքին հետախուզության պետ | Մեկ հաջող օպերացիայով Ադրբեջանի ողնաշարը չենք կոտրել ամբողջությամբ. Արծրուն Հովհաննիսյան | Միշտ ասում էր՝ հպարտ եմ, որ Քյարամի ընկերն եմ. 24 տարեկանում երկու պատերազմի մասնակցեց. հարազատներն ու ընկերը՝ նահատակված Դերենիկ Խաչատրյանի մասին | Մարուսյա տատիկն ու Գառնիկ պապիկն իրենց կովը մորթել, վաճառել ու 100․000 դրամ են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (լուսանկարներ) | Տիգրան Բալայանը համատեղության կարգով նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան | Էս ամեն ինչը կավարտվի, շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք. Արթուր Վանեցյան | Արցախում կիրառվել է դոնբասյան մարտավարությունը, տապալվել է երկրորդ բլիցկրիգը |

Մամուլի տեսություն

Որքան էլ կոտորվում են, միեւնույն է, մեծ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի համար․ «Փաստ»
Որքան էլ կոտորվում են, միեւնույն է, մեծ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի համար․ «Փաստ»
15/10/2020 10:16

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թե՛ միջազգային լրատվամիջոցներում, թե՛ տարբեր ուժային կենտրոններից գնալով հաճախակի են հնչում հաստատումներ եւ փաստեր, որ Թուրքիան Արցախի դեմ պատերազմելու համար Ադրբեջան է ուղարկել մեծ քանակությամբ վարձկան-ահաբեկիչներ։ Տարածաշրջանում ահաբեկչական խմբերի առկայությունը սկսել է մտահոգել տարբեր պետությունների։ Ակնհայտ է, որ հայ ժողովուրդը ներկայումս դարձել է ահաբեկչության դեմ պայքարի առաջամարտիկ: Միեւնույն ժամանակ, անընդհատ տեղեկություններ են շրջանառվում ահաբեկիչների բավական մեծ քանակով սպանվելու մասին: Մյուս կողմից, տարբեր լրատվամիջոցներ հայտնում են, որ սիրիացի վարձկաններն այս օրերին արդեն հրաժարվում են մեկնել Ադրբեջան, քանի որ այնտեղ գտնվող նրանց «գաղափարակից եղբայրները» տեղեկություններ են փոխանցել, որ Ադրբեջան բերված ահաբեկիչները կա՛մ ոչնչացված են, կա՛մ այնպիսի վիճակում են, որ որեւէ գործողության այլեւս պիտանի չեն եւ ոչնչացվածի «հաշիվ» են։

Այդուամենայնիվ, Թուրքիան շարունակում է ջանքերը՝ ահաբեկչական այլ խմբեր տեղափոխելու համար, ինչը նշանակում է, որ, բացի ահաբեկչական խմբերի մնացորդներից, նորանոր վարձկաններ են տարածվում տարածաշրջանում՝ վտանգ ներկայացնելով ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլեւ տարածաշրջանի այլ երկրների համար:

Ի դեպ, ռուսական լրատվամիջոցները երեկ հայտնեցին, որ ահաբեկիչների հետ կնքում են կես տարվա պայմանագիր»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում