Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 29/10/2020 11:34
Նորօրյա հերոսներ. Սերգեյ Սմբատյանը ոչնչացրել է 6 ԱԹՍ, Սամվել Սարգսյանը վիրավոր զինվորներին է տարհանել | «Ովքեր պնդում են, որ Նիկոլը հողերը ծախել է, նրանք ստում են». կամավորական | «Վերջին շրջանում «Բայրաքթար»-ների խոցումը բավականին հուսադրող ազդանշաններ է փոխանցում». Տ. Աբրահամյան | Ոչնչացվել է հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն. ՊԲ | «Ալիևյան Ադրբեջանին այնպիսի հարված պետք է հասցվի, որ այնտեղ քաղաքական անկայունությունն ի վերջո տապալի խամաճիկ ղեկավարին». Ն. Դիլբարյան | Հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱԱՏՄ-ն հարուցել է 788 վարչական վարույթ | «Ձեր չեզոքությունը սպանում է մեզ. գործելու ժամանակն է». Սեդա Ազնավուր | Ինչո՞ւ է չեղարկվել ԱՄՆ գործուղումը․ «Հրապարակ» |

Հայաստան

Հայաստանը քննարկում է ՄԻԵԴ միջպետական գանգատ ներկայացնելու հարցը. Եղիշե Կիրակոսյան
Հայաստանը քննարկում է ՄԻԵԴ միջպետական գանգատ ներկայացնելու հարցը. Եղիշե Կիրակոսյան
30/09/2020 12:31

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը որոշում է ընդունել, կոչ է անում թե Ադրբեջանին, թե Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնք կառաջացնեն քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումներ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Ոորոշման մեջ ասված է, որ կողմերը հնարավորինս շուտ տեղեկացնեն դատարանին ձեռնարկած միջոցների մասին», - ասաց նա։ Կիրակոսյանը նշեց, թե այն տեքստում, որը կա ՄԻԵԴ-ի կողմից, ակնկալելի էր, որովհետև, նրա խոսքով, նման նախադեպ, որ պետության դիմումի հիման վրա դատարանը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի դեպք է։ «Սա, կարելի է ասել, երրորդն է», - ասաց նա։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի խոսքով՝ կարելի է ասել, որ ՄԻԵԴ որոշումը Հայաստանի համար հաջողություն է, որովհետև Հայաստանի դիմումի ու ապացույցների հիման վրա է որոշումը կայացվել։ «Դատարանը նույնիսկ հարկ չի համարել այն ուղարկել Ադրբեջան լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար, որը, սովորաբար, անում է», - ասաց նա։

Կիրակոսյանի խոսքով՝ ՄԻԵԴ որոշումում կարևոր է, որ բեռն ավելի շատ ընկնում է Ադրբեջանի կառավարության վրա։

Նա նշեց, որ քննարկում են միջպետական գանգատ ներկայացնելու հարցը։

«Միջպետական գանգատ ներկայացվում է կառավարության որոշման հիման վրա, այս պահին կան սցենարներ, աշխատանքներ ենք տանում», - ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։