Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 29/10/2020 11:53
Առաջնագծի սպիտակ զինվորը. զրույց բժիշկ-սրտաբան Հարություն Ղազարյանի հետ | Նորօրյա հերոսներ. Սերգեյ Սմբատյանը ոչնչացրել է 6 ԱԹՍ, Սամվել Սարգսյանը վիրավոր զինվորներին է տարհանել | «Ովքեր պնդում են, որ Նիկոլը հողերը ծախել է, նրանք ստում են». կամավորական | «Վերջին շրջանում «Բայրաքթար»-ների խոցումը բավականին հուսադրող ազդանշաններ է փոխանցում». Տ. Աբրահամյան | Ոչնչացվել է հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն. ՊԲ | «Ալիևյան Ադրբեջանին այնպիսի հարված պետք է հասցվի, որ այնտեղ քաղաքական անկայունությունն ի վերջո տապալի խամաճիկ ղեկավարին». Ն. Դիլբարյան | Հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱԱՏՄ-ն հարուցել է 788 վարչական վարույթ | «Ձեր չեզոքությունը սպանում է մեզ. գործելու ժամանակն է». Սեդա Ազնավուր |

Մամուլի տեսություն

«Հրապարակ». Խռոված որոշում. Ինչու Փաշինյանը որոշեց չեղարկել ՀՀ պատվիրակության այցը Ռուսաստան
«Հրապարակ». Խռոված որոշում. Ինչու Փաշինյանը որոշեց չեղարկել ՀՀ պատվիրակության այցը Ռուսաստան
30/09/2020 08:46

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկ ընդունած որոշմամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետ կանչվեց արձակուրդից։ Նա սեպտեմբերի 14-30-ը ներառյալ արձակուրդ էր մեկնել։ Թվում է՝ պատերազմի առաջին իսկ օրը ինքնակամ պետք է ընդհատեր արձակուրդը եւ այս օրհասական պահին վերադառնար աշխատանքի՝ հրաժարվելով մինչեւ վերջին օրը հանգիստը վայելելուց, ինչպես, օրինակ, իշխանությունների կողմից «մերժված» կաթողիկոսն ընդհատեց Իտալիա կատարած այցը եւ վերադարձավ։

Նիկոլ Փաշինյանը երեկ եւս մեկ արտասովոր որոշում է ընդունել՝ ուժը կորցրած է ճանաչել իր նախորդ որոշումը, որով սեպտեմբերի 14-18-ը հայկական պատվիրակություն պետք է գործուղվեր Ռուսաստան՝ մասնակցելու ՀՀ եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին։

Թե ինչու է վարչապետը միջոցառումից տասն օր անց որոշել չեղարկել այն, պաշտոնապես ճշտել չհաջողվեց․ կառավարությունում այս օրերին գրեթե չեն պատասխանում հեռախոսազանգերին։ Բայց այս քայլը մի տեսակ խռովածի որոշման է նման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում