Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 29/10/2020 12:09
Առաջնագծի սպիտակ զինվորը. զրույց բժիշկ-սրտաբան Հարություն Ղազարյանի հետ | Նորօրյա հերոսներ. Սերգեյ Սմբատյանը ոչնչացրել է 6 ԱԹՍ, Սամվել Սարգսյանը վիրավոր զինվորներին է տարհանել | «Ովքեր պնդում են, որ Նիկոլը հողերը ծախել է, նրանք ստում են». կամավորական | «Վերջին շրջանում «Բայրաքթար»-ների խոցումը բավականին հուսադրող ազդանշաններ է փոխանցում». Տ. Աբրահամյան | Ոչնչացվել է հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն. ՊԲ | «Ալիևյան Ադրբեջանին այնպիսի հարված պետք է հասցվի, որ այնտեղ քաղաքական անկայունությունն ի վերջո տապալի խամաճիկ ղեկավարին». Ն. Դիլբարյան | Հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱԱՏՄ-ն հարուցել է 788 վարչական վարույթ | «Ձեր չեզոքությունը սպանում է մեզ. գործելու ժամանակն է». Սեդա Ազնավուր |

Մամուլի տեսություն

«Հրապարակ». Պատերազմը միավորեց. Նախկիններն ակտիվացել են
«Հրապարակ». Պատերազմը միավորեց. Նախկիններն ակտիվացել են
30/09/2020 08:36

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդիկ առիթը բաց չեն թողնում նախկիններին մեղադրելու համար, որ իշխանությունների ձախողումն են երազում եւ ամեն անհաջողությունից ուրախանում են։ Անգամ ոմանք հայտարարում են, թե նրանց ցանկություններն է կատարում Ալիեւը, իսկ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ Ալիեւի ու ընդդիմադիրների տեսակետները, լեքսիկոնը համընկնում են։ Իրականում, այս օրերին մեծ թվով նախկիններ, որոնք շատ են տուժել Փաշինյանի իշխանությունից, իրենց նեղացածությունը մի կողմ դրած, լծվել են Արցախին օգտակար լինելու գործին՝ չնայելով, թե ով է պետության ղեկին։ Երեկ «Գալաքսի» ընկերության սեփականատերերը՝ մեկ տարուց ավելի բանտում գտնվող, առողջական լուրջ խնդիրներ ունեցող Գագիկ Խաչատրյանի որդիները, 50 միլիոն դրամ փոխանցեցին Զինվորների հիմնադրամին եւ ամեն ինչով օգնում են սահմանի տեխնիկական զինման հարցերում։

Հետախուզման մեջ գտնվող Գեւորգ Կոստանյանը երեկ ողջ օրը հանդիպումներ էր ունեցել ՄԻԵԴ-ի գործընկերների հետ՝ Հայաստանից ուղարկված հայցի հետ կապված։ Միջազգային կապեր ունեցող ՀՀԿ-ականները (Արմեն Աշոտյան, Արփինե Հովհաննիսյան) համակարգիչներից չեն հեռանում՝ նամակներ են գրում, կապվում են եվրոպացի եւ ռուս գործընկերների հետ՝ հայկական տեսակետն են առաջ մղում։

Իսկ Սերժ Սարգսյանի Հանրային կապերի եւ տեղեկատվության ՊՈԱԿ-ի ղեկավար Արա Սաղաթելյանը մի մեծ խմբով երեկ շտապում էր Արցախ՝ միջազգային լրատվականների համար ինֆորմացիոն շտաբ ձեւավորելու, ինչպիսին գործում էր 2016-ի ապրիլին։

Դե, իսկ օրվա ընթացքում էլ տեղեկացանք, որ Մարտի 1-ի գործով «ամբաստանյալներ» Սեյրան Օհանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են Արցախ շտապել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում