Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 29/10/2020 12:31
ՊԲ-ն ներկայացրել է Ադրբեջանի Գյանջա և Բարդա քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը | Կրակոցներ ու օդային տագնապ. Միհրան Հարությունյանը և Էդուարդ Վարդանյանն Արցախում են | Օդային տագնապ է Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունում եւ Մարտակերտում. Արցախի ԱԻՊԾ | Առաջնագծի սպիտակ զինվորը. զրույց բժիշկ-սրտաբան Հարություն Ղազարյանի հետ | Նորօրյա հերոսներ. Սերգեյ Սմբատյանը ոչնչացրել է 6 ԱԹՍ, Սամվել Սարգսյանը վիրավոր զինվորներին է տարհանել | «Ովքեր պնդում են, որ Նիկոլը հողերը ծախել է, նրանք ստում են». կամավորական | «Վերջին շրջանում «Բայրաքթար»-ների խոցումը բավականին հուսադրող ազդանշաններ է փոխանցում». Տ. Աբրահամյան | Ոչնչացվել է հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն. ՊԲ |

Աշխարհ

«Ցրվենա Զվեզդայի» տնօրեն․ Չենք ցանկանում օգտագործել հայ ժողովրդի այս վիճակը մեր օգտին
«Ցրվենա Զվեզդայի» տնօրեն․ Չենք ցանկանում օգտագործել հայ ժողովրդի այս վիճակը մեր օգտին
28/09/2020 23:38

Սերբական «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր տնօրեն Զվեզդան Տերզիչը դեմ է Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի հանդիպումը Երեւանի «Արարատ-Արմենիայի» հետ Հայաստանից Սերբիա կամ այլ երկիր տեղափոխելուն Հայաստանում ռազմական դրությամբ պատճառով։ «ՈւԵՖԱ-ն կդիտարկի անվտանգության հետ կապված խնդիրները եւ կընդունի որոշում։ Ես ցանկանում եմ, որ հանդիպումը տեղի կունենա Հայաստանում։ Չենք ցանկանում օգտագործել հայ ժողովրդի այս վիճակը մեր օգտին։ ՈւԵՖԱ-ն որոշում կընդունի սեպտեմբերի 29-ին։

 

Բայց ես կողմ եմ խաղը Հայաստանում անցկացնելուն։ Կգնանք եւ կհաղթենք այնտեղ»,- Զվեզդան Տերզիչի խոսքը մեջերում է mojacrvenazvezda.net-ը։

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը Երեւանում տեղի կունենա հոկտեմբերի 1-ին։ Մրցավայրը որոշվել է վիճակահանությամբ։