Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 29/10/2020 11:46
Նորօրյա հերոսներ. Սերգեյ Սմբատյանը ոչնչացրել է 6 ԱԹՍ, Սամվել Սարգսյանը վիրավոր զինվորներին է տարհանել | «Ովքեր պնդում են, որ Նիկոլը հողերը ծախել է, նրանք ստում են». կամավորական | «Վերջին շրջանում «Բայրաքթար»-ների խոցումը բավականին հուսադրող ազդանշաններ է փոխանցում». Տ. Աբրահամյան | Ոչնչացվել է հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն. ՊԲ | «Ալիևյան Ադրբեջանին այնպիսի հարված պետք է հասցվի, որ այնտեղ քաղաքական անկայունությունն ի վերջո տապալի խամաճիկ ղեկավարին». Ն. Դիլբարյան | Հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱԱՏՄ-ն հարուցել է 788 վարչական վարույթ | «Ձեր չեզոքությունը սպանում է մեզ. գործելու ժամանակն է». Սեդա Ազնավուր |

Արցախ

Արցախի արտգործնախարար. Մենք չենք վախենում Ադրբեջանի վարձած վարձկաններից
Արցախի արտգործնախարար. Մենք չենք վախենում Ադրբեջանի վարձած վարձկաններից
28/09/2020 23:37

Արցախը բազմաթիվ տվյալներ ունի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիային մասնակցության համար վարձկանների ներգրավման վերաբերյալ: Այս մասին սեպտեմբերի 28-ի ուշ երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

 

Նրա խոսքով` կան տեղեկատվություն եւ զեկույցներ տարբեր աղբյուրներից, օպերատիվ եւ հետախուզական տեղեկատվություն: «Կարծում եմ, որ մենք պետք է հավաքենք տեղեկությունները եւ ներկայացնենք այն ատյաններին, որոնք հետաքրքրված են դրանում»,- ասաց նախարարը:

Սակայն Մասիս Մայիլյանը հիշեցրեց, որ թեեւ թեման քաղաքական առումով հետաքրքիր է, բայց գործնականում դա ամենեւին էլ նորություն չէ. 1992-94 թվականների պատերազմում էլ Ադրբեջանը վարձկաններ ուներ Աֆղանստանից եւ այլ տեղերից, եւ, այնուամենայնիվ, այն ոչնչի չհասավ: «Դա մեզ չի վախեցնում»,- եզրափակեց Մայիլյանը: