Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 29/10/2020 11:34
Նորօրյա հերոսներ. Սերգեյ Սմբատյանը ոչնչացրել է 6 ԱԹՍ, Սամվել Սարգսյանը վիրավոր զինվորներին է տարհանել | «Ովքեր պնդում են, որ Նիկոլը հողերը ծախել է, նրանք ստում են». կամավորական | «Վերջին շրջանում «Բայրաքթար»-ների խոցումը բավականին հուսադրող ազդանշաններ է փոխանցում». Տ. Աբրահամյան | Ոչնչացվել է հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն. ՊԲ | «Ալիևյան Ադրբեջանին այնպիսի հարված պետք է հասցվի, որ այնտեղ քաղաքական անկայունությունն ի վերջո տապալի խամաճիկ ղեկավարին». Ն. Դիլբարյան | Հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱԱՏՄ-ն հարուցել է 788 վարչական վարույթ | «Ձեր չեզոքությունը սպանում է մեզ. գործելու ժամանակն է». Սեդա Ազնավուր | Ինչո՞ւ է չեղարկվել ԱՄՆ գործուղումը․ «Հրապարակ» |

Հայաստան

Ռազմական գործողությունների հետևում Թուրքիայի ականջները չտեսնելն ու ՌԴ-ին թիրախավորելը միտումնավոր քայլ է՝ մեր դաշնակցի հետ հարաբերությունները սրելու․ Աբրահամ Գասպարյան
Ռազմական գործողությունների հետևում Թուրքիայի ականջները չտեսնելն ու ՌԴ-ին թիրախավորելը միտումնավոր քայլ է՝ մեր դաշնակցի հետ հարաբերությունները սրելու․ Աբրահամ Գասպարյան
28/09/2020 23:30

Մերոնց մարտական ոգին բարձր է: Թշնամուն հավանաբար այս երկու օրը կանչեն՝ հարյուրավոր դիակները տանելու…Մարտերը թեժ են, ինտենսիվ, դիրքերի համար պայքարն ընթանում է անասելի անզիջում ու կատաղի: Բայց խնդիրը դիրքերը չեն, ծրագիրն ավելի մեծ է՝ կտրել Արցախը Հայաստանից, ինչպես 2016-ին էին ծրագրել, մինչև այդ էլ՝ 92-ին: Կտրել-պոկել, հետո էլ՝ ներխուժել Արցախ ու տարհանել ժողովրդին: Այս մասին Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում նշել է Գասպարյանը։ Նրա խոսքով՝ բոլոր նրանք, որոնք այս կամ այն կերպ, պատերազմական այս ծանր վիճակում, հայկական բանակի զինվորի ու սպայի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու, Արցախի մեր քույրերին ու եղբայրներին գոտեպնդելու, պատերազմում հաղթելու փոխարեն այլ բան են պրոպագանդում, ակնարկում, կամ բացահայտ ասում՝ ուրեմն թուրքի ծրագի՛րն են քարոզում: «Պատերազմի ժամանակ հուսալքող հայտարարություններ անելը, ոգին ամրացնելու փոխարեն պարտվողական տրամադրություններ տարածելը, միայն մեկ բառով է բնութագրվում՝ դավաճանություն: Գիշերը թշնամին ձեռք բերեց դիրքային առավելություն՝ գնդակոծելով ու որևէ տարբերություն չդնելով քաղաքացիական ու զինվորական թիրախների միջև: Սա՛ է քոչվոր ցեղի պատերազմական կրեդոն: Ունեցանք զոհեր: Ցավակցում եմ՝ ի խորոց սրտի: Առավոտյան մերոնք հետ էին բերել կորցրածի մեծ մասը՝ պատճառելով նյութական ու կենդանի ուժի ահռելի կորուստ: Հայկական բանակն ունակ է ամեն ինչ անել կռվի դաշտում՝ բացի մեկ բանից՝ խաղաղ բնակչությանը, կանանց, երեխաներին ու տարեցներին ձեռք տալը: Սա էլ մե՛ր հավատամքն է: Ադրբեջանի, կամ՝ Կասպյան թաթարների նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե այս կռիվն իրենց համար հայրենական պատերազմ է, որ պատրաստ են մեռնել հանուն իրենց հայրենիքի: Այս բարձրաստիճան պաշտոնյան, ամենայն հավանականությամբ, դպրոցում աշխարհագրության դասերը լավ չի սովորել: Հայրենական պատերազմ է, է՝ գնացեք Ալթա՛յ, այստեղ ի՞նչ գործ ունեք: Սա ի՞նչ հայրենիք ձեզ համար: Իհարկե քաղաքական տգետների պակաս չկա, մանավանդ, երբ այս ամբողջ պատերազմական գործողությունների հետևում թուրքական ականջները տեսնելու փոխարեն, ինչ-որ ամուլ քննարկումներ են ծավալում և թիրախավորում մեր ռազմավարական գործընկերոջը՝ Ռուսաստանին: Իհարկե Ռուսաստանը կարող է ինչ-որ բան կիսած չլինի՛ Թուրքիայի հետ և Անկարան, Ադրբեջանի միջոցով, ինչ-որ բզի սպիտակ արջին:

 

Բայց չտեսնել, որ Թուրքիան և Իսրայելը զենք, զինամթերք ու տեխնիկա են առաքում Ադրբեջան, շատ պատահական՝ պատերազմից մեկ օր առաջ՝ ՄՆ-ի դեսպանությունը կոչ է անում իր քաղաքացիներին՝ չգնալ սահման, էլի եմ ասում՝ շատ պատահական, հետո էլ՝ էլի շատ պատահական՝ Վրաստանը փակում է՝ ռազմական բեռներ տեղափոխելու ճանապարհը...չտեսնել այս ամենը ու մեղադրել Ռուսաստանին, որ պատերա՛զմ է հրահրում՝ նվազագույնը քաղաքական տհասություն է, էլ չեմ ասում՝ միտումնավոր քայլ՝ սրելու մեր դաշնակցի հետ հարաբերությունները, այդ ամենը համեմելու զգացական ու անբովանդակ ինչ-որ նախադասություններով»։

Խոսելով այն մասին, թե ո՞րն էր Ադրբեջանի ռազմական ծրագիրն այս պատերազմում, Աբրահամ Գասպարյանը քարտեզով ցույց տվեց ռազմական գործողությունների երկու հիմնական ուղղությունները․  Վարդենիս-Քարվաճառ և Խնձորեսկ-Բերձոր ճանապարհները ռմբակոծել կամ շարքից հանել, որից հետո իր զրահատեխնիկան հանգիստ կմտցնի Արցախ:

«Ճանապարհների բացակայության պայմաններում Արցախը թիկունքից՝ Հայաստանից, ոչ մի օգնություն չի կարողանա ստանալ: Դե դրանից հետո էլ օդուժը կռմբակոծի Արցախը, մի քանի գլխավոր ենթակառուցվածք շարքից կհանի, կգրավի այդ պետությունը, վերջում էլ՝ մեծահոգություն կցուցաբերի ու կասի՝ մարդասիրական միջանցքով՝ գնացեք Գորիս: Սա նրանց ծրագիրն էր: Մեր բանակը հօդս ցնդեցրեց հենց այս պլանը: Մեր սպային ու զինվորին ամենամեծ վատությունը կանենք, եթե փորձենք նրանց ինչ-որ մասնագիտական խորհուրդ տալ: Խրամատում, թե ճակատում՝ պրոֆեսիոնալ զինվորականները շատ լավ գիտեն՝ ե՞րբ հարձակվել, ե՞րբ տակտիկապես զիջել, ե՞րբ անցնել հակագրոհի, ո՞ր դիրքի համար կռիվ տալ, որի համար որքա՞ն կորուստ հաշվարկել…մեր բանակի հրամկազմն այդ ամենը շատ լավ գիտի: Գիտակցում է, որ հայրենի հողի ռազմավարական դիրքերը ամեն գնով պետք է պահել, հատկապես՝ Արցախի հարավում: Ջաբրայիլը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն ՀՀ-ի, Արցախի... այլև Իրանի՛ համար: Թեհրանն արդեն 26 տարի համակերպվել է և որևէ խնդիր չունի այնտեղ հսկող ՊԲ զինվորների հետ: Այ չի համակերպվի՝ եթե այնտեղ տեղակայվեն ադրբեջանցի զինվորներ: Չի համակերպվի և չէր համակերպվի 26 տարի առաջ»,-ասաց նա:

Գասպարյանը նշեց, որ Ադրբեջանն իր տարածքը՝ օդային, թե ցամաքային, շատ հանգիստ կարող է տրամադրել իր դաշնակից ու փող քերող Իսրայելին, որպեսզի վերջինս դիվերսիոն-հետախուզական գործունեություն իրականացնի ընդդեմ Իրանի:

«Իսրայելը, իմիջայլոց, այդպիսի հարուստ տարեգրություն ունի: 80-ականների վերջերից նա ինտենսիվորեն աշխատում էր Թուրքիայի հետ՝ ընդդեմ Իրանի: Երեկ աշխատել է, այսօր էլ է աշխատում, վաղն էլ է աշխատելու: Թուրքիայի և Իսրայելի միջև անվտանգային-հետախուզական գործակցությունը ոչ թե կենսական է, այլ մի ամբողջ հավերժություն հիշեցնող մեղրամիս: Նրանք ռազմավարական ու բնական դաշնակիցներն են, այնպես ինչպես՝ մենք և Իրանը»:

Գասպարյանը նշել է, որ երկուսն էլ տարածաշրջանում աշխատում են՝ ճիշտ է՝ ամեն մեկն ի՛ր շահն է հետապնդում, բայց վերջ ի վերջո՝ մեր տարածաշրջանում երկուսն էլ պրոյեկտ են, որոնք աշխատում են մեկ այլ պրոյեկտի վրա՝ Իրանը ծնկի բերելու:

«Այստե՛ղ է կարևոր Հայաստանի դերը, այստե՛ղ է, որ Իրանն ունի իր ռազմավարական շահը: Տարածաշրջանի քաղաքական քարտեզի ցանկացած փոփոխություն՝ Իրանը դիտարկելու է որպես պատերազմ իր դեմ: Այստե՛ղ է կարևոր դառնում Ջաբրայիլի ռազմավարական նշանակությունը, որն Ադրբեջանը պարբերաբար փորձում է ճեղքել և խնդիր լուծել: Նույն տրամաբանությունն էլ Թալիշի ու Մատաղիսի տեղանքն է, Մարտակերտը, որի բնակավայրերն այսօր հրետակոծվել են: Իսկ մարտական գծի հարավ-արևելյան ուղղությամբ՝ թշնամին հարձակվել է տանկերով: Մեր հակատանկային ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տվել, ծավալվել է ծանր տանկային մարտ, որի ընթացքում Ադրբեջանը կորցրել է իր հերթական միլիոնավոր դոլարները՝ տասը միավոր զրահատեխնիկա: համեմելու զգացական ու անբովանդակ ինչ-որ նախադասություններով»։