Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 29/10/2020 10:57
«Վերջին շրջանում «Բայրաքթար»-ների խոցումը բավականին հուսադրող ազդանշաններ է փոխանցում». Տ. Աբրահամյան | Ոչնչացվել է հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն. ՊԲ | «Ալիևյան Ադրբեջանին այնպիսի հարված պետք է հասցվի, որ այնտեղ քաղաքական անկայունությունն ի վերջո տապալի խամաճիկ ղեկավարին». Ն. Դիլբարյան | Հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱԱՏՄ-ն հարուցել է 788 վարչական վարույթ | «Ձեր չեզոքությունը սպանում է մեզ. գործելու ժամանակն է». Սեդա Ազնավուր | Ինչո՞ւ է չեղարկվել ԱՄՆ գործուղումը․ «Հրապարակ» | «Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած Վրաստանի կողմից հայտարարված չեզոքությանը, նույնիսկ վրացի լրագրողներն են փաստում, որ Վրաստանի դիրքորոշումը ընդգծված պրոադրբեջանական է: Եվ դա չի վերաբերում միայն Վրաստան |

Արցախ

Տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել․ Արայիկ Հարությունյան
Տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել․ Արայիկ Հարությունյան
28/09/2020 23:28

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ներկայացրեց իրենց դիտարկումը հակառակորդի տեխնիկայի վերաբերյալ․ «Այսօր մի հետաքրքիր դիտարկում ենք արել․ երբ մենք տեղադրում ենք հակառակորդի խոցված տեխնիկան, այդ տեխնիկաները հարձակվողական են․ դրանք տանկեր են, անօդաչուներ են, ուղղաթիռներ են։ Իսկ նրանք տեղադրում են մեր հակաօդային պաշտպանության որոշ տեխնիկաներ, հիմնականում ՝ ՕՍԱ-ներ։ ՕՍԱ-ն հարձակվողական զենք չէ, ՕՍԱ-ով պաշտպանվում են։  Եվ նրանք մարտական տակտիկա են կիրառել՝ վնասազերծելու առաջին հերթին մեր հակաօդային ուժերը, որպեսզի կարողանան խոցել մեր քաղաքացիական բնակչությանը և օբյեկտները»,-նշեց Արայիկ Հարությունյանը։ Նախագահը կրկին ընդգծեց, որ սա կենաց-մահու պատերազմ է, և մենք այս պատերազմը հաղթելու ենք։ «Ամեն օր ես հիանում եմ Արցախում, Հայաստանում և սփյուռքում ապրող իմ հայրենակիցներով։ Չենք հասցնում, համապատասխան կազմակերպչական աշխատանքներ իրականացնելով, ապահովել, որ կամավորականները զբաղեցնեն մարտական դիրքեր»,-իր խոսքում նշեց Արցախի նախագահը։ Անդրադառնալով Ադրբեջանի իշխանության վարքագծին և երկխոսության հնարավորությանը՝ Արայիկ Հարությունյանն ասաց․ «Նման վարքագիծ ունեցող իշխանության (խմբ․- Ադրբեջանի) հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ։ Թուրքիայի լկտիությունը դուք ամեն օր տեսնում եք, ես այսօր ևս պետք է դրա մասին ասեմ։ Այո՛, մենք մարտնչում ենք թուրք-արդեջանական համատեղ ուժերի դեմ, և դա ընդհանուր ծրագիր է, խնդիրը միայն Արցախը չէ»։

 

Արցախի նախագահը ևս մեկ անգամ անդրադարձավ դիրքերի հարցին և նշեց, որ տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել։

«Մենք շատ կարևոր առաջխաղացում չենք ունեցել, բայց վնասազերծել ենք հակառակորդի զինտեխնիկայի բավականին մեծ քանակի ուժեր, և նրանք նաև մարդկային կորուստներ ունեն»,-հավելեց Արայիկ Հարությունյանը։