Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 21/10/2020 08:08
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ | ԱՄՆ-ն «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստում Մոլդովայում. ՌԴ արտաքին հետախուզության պետ | Մեկ հաջող օպերացիայով Ադրբեջանի ողնաշարը չենք կոտրել ամբողջությամբ. Արծրուն Հովհաննիսյան | Միշտ ասում էր՝ հպարտ եմ, որ Քյարամի ընկերն եմ. 24 տարեկանում երկու պատերազմի մասնակցեց. հարազատներն ու ընկերը՝ նահատակված Դերենիկ Խաչատրյանի մասին | Մարուսյա տատիկն ու Գառնիկ պապիկն իրենց կովը մորթել, վաճառել ու 100․000 դրամ են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (լուսանկարներ) | Տիգրան Բալայանը համատեղության կարգով նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան | Էս ամեն ինչը կավարտվի, շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք. Արթուր Վանեցյան | Արցախում կիրառվել է դոնբասյան մարտավարությունը, տապալվել է երկրորդ բլիցկրիգը |

Հայաստան

Ծնողներին եւ երեխաներին հորդորում ենք սոցցանցերում զգուշավորություն հանդես բերել․ ՄԻՊ
Ծնողներին եւ երեխաներին հորդորում ենք սոցցանցերում զգուշավորություն հանդես բերել․ ՄԻՊ
28/09/2020 23:18

Ուստի, ծնողներին եւ երեխաներին խնդրում եմ սոցիալական ցանցերի հարցում ցուցաբերել զգուշավորություն ու այս օրերին բացառել հատկապես «ՏիկՏոկ» սոցիալական ցանցից օգտվելը: Այս մասին գրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Արցախի, այդ թվում՝ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմաօդային եւ հրթիռային ագրեսիվ հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով: Զանգվածային լրատվության միջոցների եւ հատկապես սոցիալական ցանցերի մշտադիտարկումը վեր է հանել ատելության եւ բռնության, այդ թվում՝ սպանության կոչեր, որոնք տարածվում են թուրքական ու ադրբեջանական աղբյուրներից: Գործում են մեծ թվով էջեր ու խմբեր, որոնցով տարածվում են էթնիկ հայերի նկատմամբ ատելություն սերմանող, բռնության, այդ թվում՝ սպանությունների ու ավերածությունների տեսարաններ ու կոչեր պարունակող տեսանյութեր ու տեքստեր: Առկա են նաեւ զգալի թվով հայկական անուն-ազգանուններով կեղծ էջեր, որոնցից նաեւ հայերենով սպառնալիք պարունակող ու ահաբեկող հաղորդագրություններ են ուղարկվում հայ իրական օգտատերերին: Մարդու իրավունքների պաշտպանի սեպտեմբերի 27-ի եւ 28-ի մշտադիտարկումը վկայում է, որ նշված նյութերը տարածվում են «Ֆեյսբուք», «Թվիթեր», «ՏիկՏոկ» եւ սոցիալական այլ ցանցերով: Նշված նյութերով թիրախավորվում են հայ օգտատերեր, այդ թվում՝ անչափահասներ: Ընդ որում, առավել ագրեսիվ նյութեր են տարածվում «ՏիկՏոկ» սոցիալական ցանցով՝ նպատակ ունենալով առաջացնել վախ ու տագնապ խաղաղ բնակչության շրջանում: Մասնագետների հետ Մարդու իրավունքների պաշտպանի քննարկումները վկայում են, որ սոցիալական այդ ցանցն առավել վտանգավոր է, քանի որ դրանք վերահսկելը շատ հարցերում հնարավոր չէ:

Ուստի, ծնողներին եւ երեխաներին խնդրում եմ սոցիալական ցանցերի հարցում ցուցաբերել զգուշավորություն ու այս օրերին բացառել հատկապես «ՏիկՏոկ» սոցիալական ցանցից օգտվելը:

Մարդու իրավունքների պաշտպանն այս մշտադիտարկման փաստագրված արդյունքները կուղարկի միջազգային կառույցներին»։