Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 29/10/2020 11:08
«Ովքեր պնդում են, որ Նիկոլը հողերը ծախել է, նրանք ստում են». կամավորական | «Վերջին շրջանում «Բայրաքթար»-ների խոցումը բավականին հուսադրող ազդանշաններ է փոխանցում». Տ. Աբրահամյան | Ոչնչացվել է հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն. ՊԲ | «Ալիևյան Ադրբեջանին այնպիսի հարված պետք է հասցվի, որ այնտեղ քաղաքական անկայունությունն ի վերջո տապալի խամաճիկ ղեկավարին». Ն. Դիլբարյան | Հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱԱՏՄ-ն հարուցել է 788 վարչական վարույթ | «Ձեր չեզոքությունը սպանում է մեզ. գործելու ժամանակն է». Սեդա Ազնավուր | Ինչո՞ւ է չեղարկվել ԱՄՆ գործուղումը․ «Հրապարակ» | «Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած Վրաստանի կողմից հայտարարված չեզոքությանը, նույնիսկ վրացի լրագրողներն են փաստում, որ Վրաստանի դիրքորոշումը ընդգծված պրոադրբեջանական է: Եվ դա չի վերաբերում միայն Վրաստան |

Արցախ

Նման ստախոս իշխանության հետ, ինչպիսին Ադրբեջանում է, երկխոսությունը հնարավոր չէ. Արայիկ Հարությունյան
Նման ստախոս իշխանության հետ, ինչպիսին Ադրբեջանում է, երկխոսությունը հնարավոր չէ. Արայիկ Հարությունյան
28/09/2020 22:29

Նման ստախոս իշխանության հետ, ինչպիսին Ադրբեջանում է երկխոսությունը հնարավոր չէ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը շատ երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին. «Ամիսներով աշխատել են, որպեսզի կարողանան վնասել ու վնասազերծել մեր կապի ուղղությունները: Բոլոր մասնագետներն ասում էին, որ դա օրերի խնդիր չէ: Այն որ սուտասան, խաբեբա ղեկավարությունը Ադրբեջանի հայտարարում է, որ իբր հայկական կողմը հարձակում է սկսել և իրենք անցել են հակահարձակման, դա հերթական անգամ ապացուցում է, թե ում հետ գործ ունենք: Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ստում է ամբողջ աշխարհին, և ամբողջ աշխարհը գիտի դրա մասին»:

Հարությունյանն ընդգծեց, որ հակառակորդի վնազասերծված ռազմական տեխնիկան հարձակվողական է, իսկ այն տեխնիկան, որը խոցվել է հակառակորդի կողմից՝ պաշտպանողական, մինչդեռ ադրբեջանական կողմը փորձում է ապացուցել, որ հայկական կողմն է նախահարձակ եղել:

«Մենք կռվում ու մարտնչում ենք թուրք- ադրբեջանական համատեղ ուժերի դեմ, և դա ընդհանուր ծրագիր է: Խնդիր է միայն Արցախը չէ, և մենք բոլորս պետք է դա իմանանք»: